ՆորություններԱԶԳԱՅԻՆ ՍԻՆԵՄԱՏԵՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը սեպտեմբերի 5-ին այցելեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն՝ ծանոթանալու Հայաստանի Ազգային Սինեմատեքի կառուցման նախագծին:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի, նախագծի հեղինակաների ուղեկցությամբ շրջեց այն տարածքում, որտեղ նախատեսվում է իրականացնել Ազգային Սինեմատեքի կառուցումը, ծանոթացավ ապագայի մշակութային կենտրոնի ծրագրերին, եղավ Կինոյի տան վերջերս վերաբացված մեծ դահլիճում, որը մաս է կազմելու կինեմատոգրաֆիական մեծ համալիրի:
Շրջայցից հետո Ավետիք Էլոյանը և կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունը քննարկեցին նախագծի հետ կապված մի շարք խնդիրներ:
06.09.2018