pt:page_news_item, lang:arm
ՆորություններՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ ՀԵՏ…
Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում երեկոն նվիրված էր կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին, հյուրերն էլ նրա մտերիմներն էին, երկար տարիների ընկերները, մերձավորներ, նրա կինոյի երկրպագուներ, երիտասարդներ:
 
Լեփ-լեցուն էր «Բուխարու սրահ»-ը և բոլորը ցանկություն ունեին կիսվել նրա մասին հիշողություններով, խոհերով, նրա կինոյի մասին խոսքով:
 
Ռուբեն Գևորգյանցը «վերադարձել» էր Կինոյի տուն, «վերադարձել» էր նրա կինոն՝ «Կղզիներ» և «Բարի հետք» ֆիլմերով, որոնք իրենց ուրույն կինոմտածողությամբ, կինոլեզվով, ասելիքի առանձնացվածությամբ մնալու են հայկական կինոյի պատմության մեջ, որպես վավերագրական կինոժառանգության լավագույն նմուշներ:
 
Ռուբեն Գևորգյանց ռեժիսորի, անհատի, մարդու մասին խոսեցին կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոյի և թատրոնի ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանը, կինոգետ, ԵԿԹՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, կինոքննադատ Անետա Երզնկյանը, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, ռեժիսոր Րաֆֆի Հերմոն Արաքսը, կինոօպերատոր Աշոտ Մկրտչյանը, Ռուբեն Գևորգյանցի եղբայրը՝ կինոռեժիսոր Գեորգի Կևորկովը և այլոք:
 
Մտերմիկ մթնոլորտում անցած երեկոն ևս մեկ առիթ դարձավ «շփվելու» կինոռեժիսորի հետ:
22.06.2018