pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԻՆՈԵՐԵԿՈՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԱՅՍ ԱՆԳԱՄ «ՎԵՐԱԴԱՐՁԸ» ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՆՆ ԷՐ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում շարունակվում են կինոերեկոները, որոնք տասնյակ տարիների ընդմիջումից հետո վերականգնվել են դեռևս անցած տարվա հոկտեմբերից:
 
«Վերադարձ Կինոյի տուն» խորագրով կինոերեկոյի «հյուրն» այս անգամ տաղանդավոր գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ Աղասի Այվազյանն էր, որի կինոն մեծ հետք է թողել հայկական կինոարվեստում:
 
Երեկոյի հյուրերը դիտեցին Աղասի Այվազյանի «Վառած լապտեր» ֆիլմը, որը մեծ ճաշակով, յուրօրինակ կինոմտածողությամբ ստեղծված մի կտավ է՝ նվիրված թիֆլիսահայ նկարիչ Վանո Խոջաբեկյանին:
 
Կինոգետ Սիրանույշ Գալստյանը մինչ կինոդիտումը համառոտ անդրադարձավ Աղասի Այվազյանի կինոյին, իսկ դիտումից հետո, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում ծավալվեց ջերմ և անկաշկանդ զրույց այվազյանական կինոյի, Աղասի Այվազյան անհատականության շուրջ, որին ներկա էին նաև Աղասի Այվազյանի այրին՝ Գրետա Վերդյանը, գրականագետ Անի Փաշայանը, Աղասի Այվազյանի արվեստի երկրպագուներ:
 
Շատ գեղեցիկ կինոերեկո էր՝ հագեցած այվազյանական շնչով:
11.06.2018