pt:page_news_item, lang:arm
ՆորություններՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ հունիսի 6-ին տեղի ունեցավ հանդիպում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանի հետ:
 
Հանդիպմանը մասնակցում էին նաև կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, պրոֆեսիոնալ գիլդիաների ղեկավարներ, անդամներ, պրոդյուսերներ, ռեժիսորներ, սցենարիստներ:
 
Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ի հեղինակային բաժնի և միջազգային բաժնի ղեկավար Մարինա Ավետիսյանը:
 
Հանդիպման ընթացքում Սուսաննա Ներսիսյանը ներկաներին հանգամանորեն և բացառիկ մանրամասներով ներկայացրեց հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում Հայաստանի օրենսդրության բոլոր կարգավորումները, նշելով, որ դրանք իրականում կարող են լավագույնս պաշտպանել բազմաթիվ ստեղծագործողների շահերը հեղինակային իրավունքի ոլորտում, եթե ստեղծագործողները կարողանան իրավագիտակցորեն օգտվել այդ կարգավորումներից:
 
Նշելով, որ կինոյի ոլորտում ևս կան հեղինակային իրավունքի պաշտպանության առումով բավարար չափով կարգավորումներ, Սուսաննա Ներսիսյանն ընդգծեց նաև,որ կան նաև ոլորտի որոշակի ուղղությունների մասով բացեր:
 
Տիկին Ներսիսյանը հանգամանորեն խոսեց նաև այդ բացերի մասին, միաժամանակ մատնանշելով դրանց միջազգային կարգավորումները՝ հիմնված համապատասխան միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների վրա:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից մատնանշվեց, որ գիլդիաների կողմից մշակվում են հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված մի շարք նախաձեռնություններ, որոնք նաև կձևավորեն համագործակցություն «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներկաներին հուզող բազմաթիվ հարցեր:
07.06.2018