pt:page_news_item, lang:arm
ՆորություններՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԻՆՈԳԻԼԴԻԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ
Դեռևս 2017 թվականին, երբ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, առաջին ծրագրերից մեկը Պրոֆեսիոնալ կինոգիլդիաների ստեղծումն ու կայացումն էր: 
 
Օրեր շարունակ մշակվեցին կինոգիլդիաների կանոնադրությունները, ուսումնասիրվեց աշխարհում առկա փորձը, քննարկումներ ու բանավեճեր եղան նախաձեռնող խմբերում, իրենց իսկ կողմից ընտրվեցին գիլդիաների նախագահները և սկսվեց երկարատև, համառ աշխատանքը:
 
Անշուշտ, եղան դժվարություններ: Չկար համոզմունքը, որ պրոֆեսիոնալ գիլդիաները կարող էին կայանալ մեզանում, առավել ևս, որ կարող էր լինել պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխությունը, որ մարդիկ կարող էին միմյանց գնահատել, ոգևորել, մղել ստեղծագործելու:
 
Բոլոր այդ բարդություններին գումարվեց համաճարակային անելանելիությունն ու պատերազմի արհավիրքը:
 
Մրցանակաբաշխության բացմանը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց, որ շատ երկար է մտածել՝ արդյոք արժե՞ տոն կազմակերպել, որովհետեւ «մեր կորուստները շատ-շատ էին, սարսափելի, հուսահատեցնող, բայց կարծում եմ՝ մենք ապրելու և ստեղծագործելու իրավունք ունենք, որպեսզի առաջ գնանք, զարգանանք, վերադարձնենք կորցրածը, հաղթենք ու հաղթահարենք»։
 
Ահա, հենց այդ ապրելու իրավունքն էլ բերեց նրան, որ աշխատանքները վերսկսվեցին, որ շարունակվեց պրոֆեսիոնալ գիլդիաների ստեղծագործական ընթացքը, և հոկտեմբերի 30-ին իրականություն դարձավ Պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը, որին նախորդել էր մեծածավալ աշխատանք հսկայական թիմի կողմից:
 
Տոնական օրը, Կինոյի տան գլխավոր մուտքի հանդիսավոր բացումը, ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային- զբոսաշրջային միջավայրի» բաղկացուցիչ մաս հանդիսացող կինոթանգարանային տարածքի բացումը և Պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը, որ անցավ անչափ ջերմ, հուզիչ մթնոլորտում, Կինոյի տուն վերադարձրեց ԿԻՆՈՅԻ ՏՈՆԸ:
 
Իսկ Պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակները հանձնվեցին 6 մասնագիտական գիլդիաներում: 
 
Յուրաքանչյուր գիլդիայում ներառված էին մի քանի անվանակարգեր:
 
ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՆ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում մրցանակը հանձնեցպրոդյուսեր ԱՐՄԱՆ ՄԻՏՈՅԱՆԻՆ՝ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի համար: 
 
«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում մրցանակը հանձնվեց պրոդյուսեր ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ՝«Նոր տարվա գոճի» ֆիլմի համար:
 
«Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր» մրցանակը հանձնվեց պրոդյուսեր ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ՝ «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն» ֆիլմի համար:
 
«Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգի մրցանակը կրկին գնաց պրոդյուսեր ԱՐՄԱՆ ՄԻՏՈՅԱՆԻ մոտ՝ «Անատոլիական պատմություն» հեռուստատեսային գործի համար: 
 
ԿԻՆՈՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅՈՒՄ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» մրցանակը հանձնել էին կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ և կինոսցենարիստ ՔՆԱՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ՝ «Էրկեն կիշեր» ֆիլմի համար: 
 
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ գիլդիան իր մրցանակները բաշխել էր հետևյալ անվանակարգերում:
 
«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր»՝ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ՝ «Էրկեն կիշեր» ֆիլմի համար:
 
«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր»՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ՝ «Նոր տարվա գոճի» ֆիլմի համար:
 
«Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր»՝ ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ՝ «Կանանց գյուղը» ֆիլմի համար:
 
«Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր»՝ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ՝ «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմի համար:
 
«Հեռուստատեսային սերիալի լավագույն ռեժիսոր»՝ ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆ` «Անատոլիական պատմություն» ֆիլմի համար:
 
ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ գիլդիայի մրցանակները ստացան՝
 
ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ՝ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր»` «Էրկեն կիշեր» ֆիլմի համար:
 
ԱՐԹՈՒՐ ՈՒՍՏՅԱՆԸ՝ «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր»՝ «Որբություն» ֆիլմի համար:
 
ԱՐԹՈՒՐ ՂԱՐԱՅԱՆԸ՝ «Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր»՝ «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի համար:
 
ՄԻՀՐԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ՝ «Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր»՝ «Թողություն» ֆիլմի համար:
 
Առաջին անգամ մրցանակներ շնորհեց նաև ԿԻՆՈՆԿԱՐԻՉՆԵՐԻ գիլդիան, և առաջին անգամ արժևորվեցին նկարիչ-դիմահարդարների և հագուստի նկարիչների աշխատանքները: 
 
«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար» անվանակարգում մրցանակը ստացավ դիմահարդար ԱՆԱՀԻՏ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ՝ «Էրկեն կիշեր» ֆիլմի համար:
 
«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն հագուստի նկարիչ» անվանակարգում մրցանակը տրվեց ԿԱՐԻՆԵ ԱԹԱՆՅԱՆԻՆ՝ «Արև, սարեր ու սեր» ֆիլմի համար:
 
Իսկ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ» անվանակարգում մրցանակը տրվեց ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ՝ «Լորիկ» ֆիլմի համար:
 
Պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությանը մրցանակներ շնորհեց նաև ԿԻՆՈԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԻՆՈԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ գիլդիան:
 
Գիլդիայի որոշմամբ շնորհվեց Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար», և այն շնորհվեց Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԻՆ:
 
Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար», շնորհվեց նաև կինոգետ, կինոխմբագիր ՍՎԵՏԼԱՆԱ ԳՈՒԼՅԱՆԻՆ: 
 
Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ: 
 
Այս իրադարձությունը ևս կայացավ պրոֆեսիոնալ գիլդիաների նախագահների՝ ԱՐՄԱՆ ՄԻՏՈՅԱՆԻ, ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ, ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, մեր գործընկերների՝ ՀՐԱՆՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԲԱՂԻՆՅԱՆԻ և բոլոր նրանց ներդրած մեծ ջանքի արդյունքում, ովքեր նախանձախնդիր էին, որ կայանա ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԳԻԼԴԻԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ:
 
Շնորհակալություն նաև մեր այն գործընկերներին՝ ԱՐՄԱՆ ԵՐԻՑՅԱՆ, ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ, ԳԱԳԻԿ ՂԱԶԱՆՉՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ովքեր սիրահոժար հանձնեցին մրցանակակիրների մրցանակները՝ ոգևորվելով Պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխության փաստով, և իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ նպաստեցին տոնի հանրայնացմանը:
 
Շնորհակալ ենք նաև մեր բոլոր աջակիցներին՝ լուսավորողներից մինչև ձայնի մասնագետներ, մինչև կամավորներ ու տեխնիկական աջակիցներ, մինչև տպագրիչներ ու ասիստենտներ:
 
ՍԻՐՈՎ ՍՊԱՍԵԼՈՒ ԵՆՔ հաջորդ իրադարձություններին:
03.11.2021