pt:page_news_item, lang:arm
ՆորություններՕՍԿԱՐԱԿԻՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ «ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ»-Ի ԼԵԳԵՆԴԱՐ ՊԱՏԻՆ
Շատ չեն առիթները, երբ հնարավոր է շարունակել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին ստորագրելու ավանդույթը: Պատ, որի վրա հավերժացած են Վիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի, Վիմ Վենդերսի, Արմեն Ջիգարխանյանի, Էմիր Կուստուրիցայի և այլոց ստորագրությունները: 

Այս անգամ այդ ավանդույթը շարունակելու առիթ հանդիսացավ օսկարակիր պրոդյուսեր, հիմքում Կոմիտասի կենսագրությունը ֆիլմի՝ «Սողոմոնի երգերը» խաղարկային կինոնկարի, պրոդյուսեր ՆԻՔ ՎԱԼԼԵԼՈՆԳԱՅԻ ներկայությունը Հայաստանում՝ կապված ֆիլմի հայաստանյան պրեմիերայի հետ:

Բազմաթիվ արվեստագետների, ստեղծագործողների, ֆիլմի ստեղծագործական կազմի, ռեժիսոր ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ և այլոց մասնակցությամբ կինոյի տան «Բուխարու սրահ»-ում Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ նախաձեռնությամբ օրերս կայացավ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ՆԻՔ ՎԱԼԼԵԼՈՆԳԱՅԻՆ շնորհվեց Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» շքանշանը և պատվոգիր՝ կինոյում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:

ՆԻՔ ՎԱԼԼԵԼՈՆԳԱՆ համաշխարհային կինոհանրությանը հայտնի անձնավորություն է՝ պրոդյուսեր, սցենարիստ, ՊԻՏԵՐ ՖԱՐՐԵԼԻԻ «ԿԱՆԱՉ ԳԻՐՔԸ» ֆիլմի համար արժանացել է Օսկարի՝ լինելով համասցենարիստ և համապրոդյուսեր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ շնորհավորեց հյուրին թե «ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ֆիլմի, թե բարձր պատվի արժանանալու համար և ցանկացավ ստեղծագործական նոր հաջողություններ: ՆԻՔ ՎԱԼԼԵԼՈՆԳԱՆ շնորհակալություն հայտնեց՝ իր հիացմունքն արտահայտելով հայկական կինոյի ժառանգության հանդեպ՝ նշելով, որ նոր ստեղծագործողներն այդ ժառանգության իրական շարունակողներն են:
15.09.2021