pt:page_news_item, lang:arm
ՆորություններԵԿԱ՜Ն... «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ»-Ի ԵՐՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՍԿՍԵՑ ԻՐ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԱՄԻՍԸ...
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» նախագիծը, որն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, սկսեց երրորդ ստեղծարար ամիսը՝ երրորդ հոսքի հետ:

Լուսավոր, ստեղծարար, վառվռուն հայացքներով ևս 35 փոքրիկներ, դպրոցականներ հետաքրքրությամբ ու ստեղծագործելու մեծ ցանկությամբ լցրեցին Կինոյի տան սրահներն ու դահլիճները:

Ինչպես միշտ՝ առաջին ծանոթությունը հայկական կինոյի ու նրա պատմության, այն ստեղծած գործիչների հետ էր, որից սկսվեց ծանոթությունը ԱՆԻՄԱՑԻՈՆ և ԿԻՆՈՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ աշխատարանների, դրանց ստեղծագործական ընթացքը իրագործող մենթորների՝ ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ և ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ հետ: 

Իսկ հետո արդեն ստեղծարար օրերը մտան ընթացքի մեջ՝ մուլտֆիլմերի դիտում, անիմացիոն «խաղեր», անիմացիոն կերպարների մոդելավորում, մուլտկերպարների նկարչություն, բնավորությունների ստեղծում և այլն...

Օգոստոսը դեռ առջևում է և դեռ բազում անակնկալներ են լինելու: Իսկ որ առաջին երկու օրերը շատ սիրուն էին ու շատ հետաքրքրական, կարող եք տեսնել նրանց հայացքներից ու գործերից:
12.08.2021