pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ»-Ը՝ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» նախագիծը, որն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ամեն օր նոր հորիզոններ է բացում այն երեխաների առջև, որոնք մասնակցում են նախագծին և իրենց ստեղծարար մտահղացումները փորձում են իրականություն դարձնել ԱՆԻՄԱՑԻՈՆ և ԿԻՆՈՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ աշխատարաններում:

Հերթական շաբաթ-կիրակին նույնպես անմասն չմնաց նրանց օրերը մշակութային նոր բովանդակությամբ լցնելուց: 

Շաբաթօրյա ստեղծագործական աշխատարանային օրվան հաջորդած կիրակին մեր հրաշքներն անցկացրին Հայաստանի Ազգային պատկերասրահում: 

ԱՆԻՄԱՑԻՈՆ աշխատարանի ղեկավար ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ և ԿԻՆՈՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ աշխատարանի ղեկավար ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ուղեկցությամբ նրանք Ազգային պատկերասրահում ուսումնասիրեցին մի շարք գործեր, հենց մշակութային այդ անկրկնելի միջավայրում գործնականորեն քննարկեցին իրենց հետագա ստեղծարար մտքերը, միասին հաղորդակից եղան արվեստային գլուխգործոցների հետ՝ պատրաստվելով իրենց ստեղծելիք գործերին:

Թե ինչ նպատակով են արվել ու արվում այն լուսանկարները, որոնցում աշխատարանների սաները ֆիլմի կադրերի նմանությամբ ցուցադրում են իրենց ստեղծագործությունները, կպարզվի հետո, երբ կգա անակնկալների ժամանակը:

Իսկ այսօր մեր լուսանկարչի շնորհիվ վայելենք նրանց հետ այն միջավայրը, որում նրանք ստեղծագործում են՝ Կինոյի տան, նույնիսկ Ազգային պատկերասրահի սրահներն «ունենալով» որպես արվեստանոց:

ԴԵ, ՎԱՅԵԼԵՔ...
20.07.2021