pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ»-Ի ՍՏԵՂԾԱՐԱՐ ՕՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» նախագծի ստեղծարար օրերը շարունակվում են՝ շաբաթ և կիրակիները տասնյակ փոքրիկների, դպրոցականների համար վերածելով մշակութային տոնի: 

Այս նախագիծը, որն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին երկու՝ ԱՆԻՄԱՑԻՈՆ և ԿԻՆՈՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ աշխատարաններում, հավելյալ մշակութային բովանդակություն հաղորդելու նպատակով Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը հյուրընկալում է բազմաթիվ փոքրիկների ու դպրոցականների: 

Նրանք փորձում են իրենց ստեղծարար մտքերը դարձնել իրականություն:

ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ և ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ եռանդի ու ստեղծարար մոտեցման շնորհիվ, արդեն երկրորդ հոսքում կամաց-կամաց ծնվում են այն ստեղծագործությունները, որոնք հետագայում պետք է ցուցադրվեն բոլորի համար:

Ուղղակի հետևել է պետք մեր հրաշքների ստղծարար աշխատանքին, լինել է պետք նրանց աղմուկի մեջ ու նրանց լուռ մտածումներին ներկա է պետք լինել, հասկանալու համար, որ արվեստն է այն միակ ուժը, որը կարող է փոխել աշխարհը:

Իսկ այդ հնարավորությունը ձեզ տալիս է մեր լուսանկարիչը:

Մեր վերջին շաբաթ-կիրակնօրյա աշխատաժամերի ամենահրաշալի պահերը:
12.07.2021