pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԹՌԻՉՔ»-Ի ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում կայացավ հայկական ծագումով անգլիացի կինոռեժիսոր ՎՈՆ ՓԻԼԻԿՅԱՆԻ «ԹՌԻՉՔ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին կինոգործիչներ, ռեժիսորի կինոյի երկրպագուներ և, իհարկե, մեր հանդիսատեսը, որը երբեք չի բացակայում ամենշաբաթյա կինոցուցադրումներից:

Ռեժիսորին և նրա ֆիլմը ներկայացրեց կինոգետ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, խոսելով ինչպես կինոռեժիսորի, այնպես էլ նրա «ԹՌԻՉՔ» ֆիլմի մասին: 

Ֆիլմն անդրադառնում էր ներգաղթյալների խնդիրներին, որը բավական հետաքրքիր կինոլեզվով և մանրակրկիտ մշակված աշխատանք էր:

Կինոդիտումից հետո, ինչպես միշտ, կայացավ հանդիսատեսի զրույցը կինոռեժիսորի հետ՝ այս անգամ հենց կինոդահլիճում, որն էլ կինոցուցադրության յուրօրինակ շարունակությունը դարձավ:
29.06.2021