pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ»
Երեկ առաջին անգամ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը ցուցադրվեց «Հայաստան. Արտիստների ժամանակը» ֆիլմը (Ֆրանսիա):

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը սպասում էր թե ֆիլմին, թե ֆիլմի դիտումից հետո ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհու՝ ԱՆԱՀԻՏ ԴԱՍՅՈ ՏԵՐ-ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ հանդիպմանը, որի սցենարով է նկարահանված ֆիլմը:

Մինչ ցուցադրումը Անահիտ Դասյո Տեր-Մեսրոպյանը և ֆիլմի հայաստանյան պրոդյուսեր, կինոռեժիսոր ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ խոսեցին ֆիլմի ստեղծման մասին:

Այս ֆիլմն, իսկապես, յուրահատուկ մի պատմություն էր մեր ինքնության, մարդկային ճակատագրերի մասին, որի
միջոցով խոսում է մեր պատմությունը, մեր անցյալը, ժամանակը: Այն շատ յուրահատուկ ինքնաարտահայտման
ձև է՝ որը կամրջում է ֆրանսիական և հայաստանյան իրողությունները ու նորովի ներկայացնում մեզ
հետաքրքրող բազմաթիվ խնդիրներ:

Ֆիլմում նկարահանվել են հայազգի այնպիսի հանրաճանաչ արտիստներ, ինչպիսիք են Սիմոն Աբգարյանը, Ջիվան Աբգարյանը, Արիան Ասկարիդը, Սերժ Ավետիքյանը, Հովնաթան Ավետիքյանը, Տիգրան Ավետիքյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և այլոք:

Ֆիլմի ռեժիսորն է Դավիդ Վիտալ-Դյուրանը:

Ինչպես միշտ, ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահ»-ի ջերմ մթնոլորտում կայացավ երկար ու հանգամանալից զրույց ֆիլմի հեղինակների և հանդիսատեսի միջև:
13.05.2021