pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ԵՐԿԸՆՏՐԱՆՔ»-Ը՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ կինոռեժիսոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ԵՐԿԸՆՏՐԱՆՔ» ֆիլմի պրեմիերան:

Այն էկրան չէր բարձրացել 21 տարի և ստեղծումից 21 տարի անց ցուցադրվեց Կինոյի տան մեծ դահլիճում՝ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ և ստեղծագործական խմբի մասնակցությամբ:

Այս ֆիլմի մասին հեղինակն իր կինոմուտքի խոսքում գրել է.
«Այս ֆիլմը հեղինակն ավարտել է 2000 թվականին, և նրա իսկ կողմից մեծ էկրան չի բարձրացվել: Այդօրինակ որոշում ընդունելու պատճառը այն բանի հստակ գիտակցումն էր, որ ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակի էյֆորիայի ֆոնի վրա, «վայրի» սեփականաշնորհման, խորհրդային ժառանգության թալանի, կինոնկարի կողմից բարձրացված ազգային ինքնագիտակցության և պետականության կառուցման խնդիրները լուրջ չէին ընդունվի ո՛չ իշխանության, ո՛չ հասարակության կողմից:

Այսօր եկել է «ճշմարտության պահը», և եկե՛լ է այդ ժամանակը»:

ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ֆիլմից առաջ հակիրճ խոսեց ֆիլմի և նրա անցած ճանապարհի մասին, իսկ ֆիլմից հետո հանդիսատեսին նվիրեց իր հեղինակած «Պետություն-Ընտանիք, Պետություն-Ամրոց» գիրքը:
04.05.2021