ՆորություններՀԵՌԱՎԱՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ՝ ՖԻԼՄՈՎ ԵՎ ՄԻ ԳԱՎԱԹ ԳԻՆՈՎ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահը լեփ-լեցուն էր կինոռեժիսոր ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ արվեստի երկրպագուներով, նրա ընկերներով, գործընկերներով, մտերիմներով:
Նրանք որոշել էին մեր ժամանակի լավագույն ստեղծագործողներից մեկի ծննդյան օրը՝ 80-ամյա հոբելյանը, նշել ինչպես ֆիլմի ցուցադրումով, այնպես էլ մեկ գավաթ գինով՝ խոսելով նաև ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ կինոյի, նրա ստեղծագործության մասին, հիշելով բազմաթիվ հետաքրքիր ու հիշարժան դրվագներ նրա անցած ճանապարհից ու գործունեությունից, որոնք լավագույնս էին բնորոշում Վարպետին:
Կինոռեժիսոր Սամվել Սպիունի Սարիբեկյանի «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմի ցուցադրումից հետո «Բուխարու սրահ»-ում ֆիլմի և ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ մասին խոսեցին բոլորը՝ կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, կինոգետ, կինոքննադատ, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ դեկան ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆԸ, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ, գրող, հրապարակախոս, գրահրատարակիչ ՎԱՆ ԱՐՅԱՆԸ, կինոռեժիսոր ՍԱՄՎԵԼ ՍՊԻՈՒՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ և այլոք:
Մինչև ուշ երեկո օրը բալայանական էր, ջերմ ու անկեղծ մթնոլորտով:
19.04.2021