pt:page_news_item, lang:arm
ՆորություններՍԻՐԵԼԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԾՆՈՂՆԵՐ. ՍԿՍՈՒՄ ԵՆՔ «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» ՆԱԽԱԳԻԾԸ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սկսում է «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» նախագիծը:
 
Այն ԱՆԻՄԱՑԻՈՆ և ԿԻՆՈՆԿԱՐՉԱԿԱՆ ամառային աշխատարաններում հավելյալ ստեղծարար կրթություն ստանալու նախագիծ է 6-13 տարեկան դպրոցականների համար:
 
Որպես ուսուցիչներ՝ աշխատարանները ղեկավարելու են հայկական կինոդպրոցի լավագույն ներկայացուցիչներից՝ ռեժիսոր, անիմատոր, նկարիչ ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ և ռեժիսոր, նկարիչ ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ:
 
Անիմացիոն և մուլտ ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, հանդիպումներ, մասնակիցների անմիջական ներգրավվածությամբ անիմացիոն պատկերների ստեղծում, դրանց ստեղծարար անիմացում ժամանակակից տեխնոլոգիական` stop-motion animation ծրագրերի միջոցով, կինոնկարչություն, կինոնկարչական պատկերների ստեղծում և բազմաթիվ այլ ստեղծարար աշխատանքներ, որոնք աշխատարանների ավարտին կունենան հանրային ցուցադրություններ և այլն:
 
Աշխատարաններում մասնակցությունը կայանալու է հունիս-հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, Կինոյի տանը (Վարդանանց 18) յուրաքանչյուր աշխատարանում մեկամսյա շրջանով:
 
Շտապեք գրանցվել այս հղումով:
https://forms.gle/MBTYbrRq16pce2R29
 
Տեղերը անսահմանափակ չեն:
 
Գրանցումն ավարտվելու է մայիսի 25-ին, որից հետո կկայանան հանդիպումներ ընտրված դպրոցականների և նրանց ծնողների հետ:
 
Ծրագրի մեկնարկը՝ հունիսի 5-ից:
 
Մեր նպատակն է. օգտագործելով կինոն՝ մասնավորապես անիմացիոն կինոն և նրան համակցված արվեստները՝ նկարչություն, անիմացիոն արվեստ, գրականություն, երաժշտություն, ժամանակակից անիմացիոն տեխնոլոգիաներ և այլն, իրականացնել հավելյալ ստեղծարար կրթություն, լրացուցիչ մշակութային կրթության և ժամանակակից արվեստային կրթության մոդելների կիրառմամբ նոր ձև և բովանդակություն հաղորդել գեղարվեստական կրթությանը, հնարավորություն տալ մեր տաղանդավոր երեխաներին՝ ունենալ զարգացման և ինքնադրսևորման հարթակ, հաղորդակցվել արվեստի հետ, որպես մենթորներ ունենալով լավագույններին:
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝
094 86 55 77 հեռախոսահամարով՝

աշխատարանների համակարգող
Փայլանուշ Գևորգյանին
 
Կարող եք գրել pgevorgyan@uca.am
էլ. հասցեին
21.05.2021