ՆորություններՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԱՐՎԵՍՏԸ՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԷԿՐԱՆԻՆ
Կինոյի տան հերթական երեկոն անիմացիոն արվեստինն էր, որը ներկայացված էր այդ ժանրում հայ կինոյի լավագույն ստեղծագործողներից մեկի՝ ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ արվեստի տեսքով՝ ստեղծված կոմպոզիտորական և կատարողական արվեստում շատ յուրօրինակ, տաղանդավոր արվեստագետներից մեկի՝ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ երաժշտությամբ։
40 և ավելի րոպեներ դիտելը Նաիրա Մուրադյանի տարբեր ժամանակներում ստեղծված գործերը՝ Վահան Արծրունու կոմոզիտորական հայեցակարգերով ու մեկ ֆիլմ՝ ստեղծված երգիչ-երգահանի կոնկրետ ստեղծագործությամբ ներշնչված, մեծ բավականություն պատճառեց ներկաներին, որն էլ պայմանավորեց հաջորդիվ ջերմ ու անկեղծ զրույցը ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀԻ տաք միջավայրում։
Հետաքրքիր, անմիջական ու անկեղծ զրույց ոչ միայն կինոյի, անիմացիոն արվեստի, երաժշտության, այլև բազմաթիվ այլ խնդիրների շուրջ, որոնք հուշել էին երկու հրաշալի արվեստագետների համագործակցությամբ ստեղծված ֆիլմերը։
20.03.2021