ՆորություններԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՏՈՒՆԸ, ՈՐԸ...ՉԿԱ
Հարգելի կինոգործիչներ
Վստահ ենք, որ դուք սիրով ու ջերմությամբ եք հիշում Կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տունը: Վստահ ենք, որ դուք այնտեղ անցկացրել եք ստեղծագործական լավագույն օրեր: Եվ վստահ ենք, որ ՈՒՆԵՔ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ, որ խոսում են այդ օրերի մասին:
Ուրեմն եկեք ՄԵԿՏԵՂ ՀԱՎԱՔԵՆՔ այդ լուսանկարները և վերականգնենք ստեղծագործական մի ողջ ժամանակաշրջանի պատմություն, որը լավագույն նվերը կլինի գալիք սերունդներին ու չի կորչի ժամանակի մեջ:
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, առանձնացրեք ձեր անձնական արխիվից այն լուսանկարները, որ արվել են Դիլիջանում (իմացեք, որ ցանկացած լուսանկար արժեքավոր է) և ուղարկեք մեզ՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն:
Եթե չունեք դրանց թվային տարբերակները, կապվեք մեզ հետ: Մենք դրանք կթվայնացնենք, ձեզ կվերադարձնենք ձեր օրինակները, դուք ևս կունենաք դրանց թվային տարբերակները, իսկ մենք կհավաքենք լուսանկարներն ու կստեղծենք շատ յուրահատուկ պատմությունների շարք:
Վստահ ենք, որ մեր անակնկալները ձեզ դուր կգան:
Գրեք մեզ՝ pgevorgyan@uca.am:
Բոլոր հարցերով զանգահարեք 094 86 55 77, Փայլանուշ Գևորգյանին և մենք կցուցաբերենք ամեն տեսակի օգնություն ձեր անձնական արխիվներում ունեցած լուսանկարների հետ կապված:
Սիրով կսպասենք ձեր արձագանքին:
Շնորհակալություն:
15.02.2021