pt:page_news_item, lang:arm
ՆորություններՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 75 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՍՏՂԱՅԻՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ
Այսօր կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ ծննդյան 75-ամյակն էր և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում գործընկերներն ու նրա արվեստի երկրպագուները հավուր պատշաճի հարգանքի տուրք էին մատուցելու: Բայց պատերազմն ու համավարակը չեղարկեցին բոլոր ծրագրերը, բոլոր հանդիսությունները: 

Իր ծննդյան օրվա հանդիսությունները, վստահաբար, կչեղարկեր նաև ինքը՝ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ: 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը՝ Կինոգետների և կինոլրագրողների հետ գործակցաբար, այսօր Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում՝ ի թիվս այլ աստղերի, հանդիսությամբ բացելու էր նաև ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ աստղը՝ ներկայությամբ իր գործընկերների, կինոգործիչների, ընտանիքի անդամների, նրա կինոյի երկրպագուների:
 
Չեղարկվեց նաև այդ հանդիսությունը: 
 
Չեղարկվեց նաև նրա ընտանիքի անդամների խնդրանքով:
 
Մնում էր միայն Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, հայ կինոգործիչների անունից ծաղիկների տեղադրմամբ մեր հարգանքի ու խոնարհումի տուրքը բերել:

Այսօր ծաղիկ դրվեց նաև ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ աստղին:
Շնորհավոր ծնունդդ, մաեստրո:
30.11.2020