pt:page_news_item, lang:arm
ՆորություններԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ՝ ՄԻՄԻԱՅՆ ԼԵՓ֊ԼԵՑՈՒՆ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարտի 3֊ին Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան Բուխարու սրահում կայացավ երիտասարդ կինոռեժիսոր ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «EVENT» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան։
 
Հրավիրյալներն ու հայկական կինոյով, հատկապես՝ երիտասարդ կինոգործիչների ձեռքբերումներով հետաքրքրվողներն այնքան շատ էին, որ կարիք զգացվեց մի երեկոյի ընթացքում ֆիլմը ցուցադրել երկու անգամ։
 
Ցուցադրություններից առաջ Լիլիթ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, ֆիլմի անձնակազմին, ավագ գործընկերներին, իսկ հետո հարց ու պատասխանի, մտերմիկ զրույցի ընթացքում հավաքվածները շնորհավորեցին երիտասարդ կինոգործչին, մաղթեցին նոր ձեռքբերումներ։
11.03.2020