pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆԻ ՏՈՀՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Օրերս «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր, նախագահ Օվսաննա Քարամյանի և մի խումբ արվեստաբանների ուղեկցությամբ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն այցելեց art դիզայներ, Հովնաթանյանների մշակութային ժառանգության ուսումնասիրող տիկին ՄԱՌԱ ՄԱՐՏԻՆԸ: 19-րդ դարի հայտնի նկարիչ, նոր շրջանի հայ դիմանկարչության հիմնադիր ՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆԸ տիկին Մարտինի պապիկի պապիկն է և արդեն երկար տարիներ տիկին Մարտինը զբաղվում է նրա ժառանգության ուսումնասիրությամբ և հանրայնացմամբ:
 
Ի դեպ, ժամանելով Հայաստան և տեղեկանալով Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի ճակատագրի մասին, տիկին Մարտինը հիացած էր այն փաստով, որ Հայաստանում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով բարձր որակով թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» հրաշալի ֆիլմը, և այն ցուցադրվում է աշխարհի տարբեր հարթակներում:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ հանդիպումից ու զրույցից հետո, Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահում» Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի կողմից կազմակերպված հատուկ ցուցադրության շնորհիվ տիկին Մառա Մարտինը ծանոթացավ ֆիլմի նոր թվայնացված տարբերակին, որից հետո արվեստաբանների մասնակցությամբ կայացավ զրույց-քննարկում Հովնաթանյանի ժառանգության հետագա հանրայնացման խնդիրների շուրջ:
14.10.2019