ՆորություններԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ
Կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության նիստը, որի ընթացքում միության նախագահ Հարություն Խաչատրյանը վարչության անդամներին ներկայացրեց ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային, զբոսաշրջային միջավայր» նախագիծը:
Նախագծի իրագործումը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ կրթա-մշակութային, զբոսաշրջային ստեղծարար Ազգային հանգույց, որը ոչ միայն կծառայի կրթական, մշակութային, զբոսաշրջային մեծ ծրագրերի, այլև նորարար և ստեղծարար բրենդային նոր երևույթ կարող է դառնալ Հայաստանի համար:
Այն առաջիկայում լայնորեն կներկայացվի ինչպես հանրությանը, այնպես էլ ներդրողներին, բիզնես միջավայրերին: Նախագիծը ներկայացված է նաև Հայաստանի նախագահին, կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, քանի որ այն ենթադրում է մասնակցային նոր ձևաչափեր:
Նախագիծը մշակվել է Եվրոպական փորձագիտական շրջանակների հետ համագործակցությամբ:
ԱՌԱՅԺՄ ԱՅՍՔԱՆԸ: ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ ԱՄԱՌԱՅԻՆ ՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ...
25.07.2019