ՆորություններԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿԻՆՈԶՐՈՒՅՑԸ՝ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Բարս Մեդիա» ընկերության փոխնախագահ Իննա Սահակյանը ժամանակակից հայկական կինոյի ամենաարդյունավետ կինոգործիչներից է, և սպասվում էր, որ նրա մասնակցությունը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ԿԻՆՈԶՐՈՒՅՑՆԵՐ նախագծին դառնալու էր յուրօրինակ վարպետության դաս:
Խոսելով ժամանակակից կինոյի և հատկապես հայկական կինոյի զարգացումների շուրջ, Իննա Սահակյանը կարողացավ շատ հմտորեն ներկայացնել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առկա են ժամանակակից ստեղծագործողի առաջ: Բայց խնդիրների ներկայացումից շատ ավելի կարևոր է դրանց լուծումների մասին խոսելը, իսկ Իննա Սահակյանն այն ռեժիսորներից է, որ հստակ տիրապետում է նաև լուծումների գործիքներին և շատ հետաքրքիր էին հատկապես այդ գործիքների մասին ռեժիսորի և պրոդյուսերի դիտարկումներն ու մոտեցումները:
Իննա Սահակյանի աշխատանքները, այդ թվում և Արման Երիցյանի հետ համատեղ նրա նկարահանած «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը, բազմաթիվ մրցանակների են արժանացել և ներկայացրել Հայաստանը միջազգային կինոփառատոներում և ֆորումներում:
Իննա Սահակյանը միակ հայ կինոռեժիսորն է, ում «Արշալույսի լուսաբացը» եզակի հայ-գերմանական կինոնախագիծը ՝ Հայոց Ցեղասպանության և Ավրորա Մարդիգանյանի թեմաներով, ստացել է Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը՝ դառնալով
Եվրիմաժին 2016 թվականին Հայաստանի անդամակցությունից ի վեր առաջին հայկական մեծամասնական կինոնախագիծը։
Եվրիմաժին 2016 թվականին Հայաստանի անդամակցությունից ի վեր առաջին հայկական մեծամասնական կինոնախագիծը։
Զրույցի ձևաչափով անցած արդյունավետ խոսակցությունը, որի ժամանակ ցուցադրվեցին նաև որոշակի տեսանյութեր, որոնք խոսում էին մասնագիտական հմտությունների մասին, անկասկած, օգտակար էին բոլոր նրանց համար, որոնք կարիքն ունեն մասնագիտական հմտությունների զարգացման, առաջխաղացման և ժամանակակից կինոաշխարհում դիրքավորվելու:
Այդ առումով, թերևս «Բուխարու սրահ»-ում կայացած հանդիպումը իր յուրահատկությունն ուներ:
06.05.2019