pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿՈՐԵԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Մոսկվայից Հայաստան ժամանած Կորեայի Հանրապետության դեսպանության և Մշակութային կենտրոնի ներկայացուցիչներ, մշակութային բաժնի ղեկավար Կիմ Սույոնի և Լի Նուրիի հետ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք խնդիրներ:
 
Հյուրերը ծանոթացան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անցած մեկ ու կես տարում իրականացրած աշխատանքներին, նախաձեռնություններին ու ծրագրերին, ինչպես նաև ենթակառուցվածքներին, այդ թվում և Ազգային Սինեմատեքի նախագծին:
 
Մեծ գոհունակությամբ նշելով, որ Հայաստանը և հատկապես «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը միշտ մեծ տեղ է հատկացրել կորեական ժամանակակից կինոյին և Երևանում հյուրընկալել է աշխարհահռչակ կորեացի կինոռեժիսորների, նշվեց երկու երկրների կինոմշակույթներին առավել մեծ տեղ հատկացնելու անհրաժեշտությունը:
 
Հուսանք՝ ապագայում կլինեն նոր ու հետաքրքիր ձեռնարկումներ:
24.04.2019