pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ ԿԻՆՈՅԻ, ԹԱՏՐՈՆԻ, ԴԵՐԱՍԱՆԻ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
Կինոյի տանը կայացած հերթական հանդիպումը՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Կինոերեկո սիրված դերասանի հետ» նախագծի շրջանակում, «Բուխարու սրահ» էր բերել կինոյի և թատրոնի սիրված դերասան Հարություն Մովսիսյանի երկրպագուներին:
 
Սպասվում էր, որ դերասանի հետ զրույցն ընթանալու էր ինչպես Հարություն Մովսիսյանի արտիստական դերերի շուրջ թատրոնում, ուր Հարությունը կերտել է սքանչելի կերպարներ, այնպես էլ նրա դերերի շուրջ կինոյում և հեռուստաթատրոնում, հեռուստատեսային սերիալներում, որոնք դերասանի կենսագրության մաս են կազմում:
 
Հարություն Մովսիսյանն իրեն հատուկ բացառիկ անկեղծությամբ ու զգացմունքայնությամբ խոսեց կինոյի, թատրոնի, դերասանի իր ճանապարհի մասին, պատասխանեց բազմաթիվ հարցերի՝ երկխոսելով հանդիսատեսի հետ, ում համար Հարություն Մովսիսյան դերասանի կենսագրությունն ու արվեստը գնահատելի են ու սիրված:
22.04.2019