pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԻՆՈԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԳԵՈՐԳԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ ԷՐ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոզրույցներ նախագծի հյուրն այս անգամ թատրոնի և կինոյի սիրված դերասան ԳԵՈՐԳԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ էր, որի հետ հանդիպումն էլ, թեպետ անձրևոտ եղանակին, Կինոյի տան «Բուխարու սրահ» էր բերել մեծ թվով հանդիսատեսի, այդ թվում և երիտասարդ հանդիսատեսի, Գեորգի Հովակիմյանի գործընկերներին, որն էլ զրույցը դարձրեց շատ մտերմիկ, անմիջական, հետաքրքիր մասնագիտական դիտարկումներով լեցուն:
 
Գեորգի Հովակիմյանը բացառիկ հետաքրքիր պատմությունների կրող էր, մասնագիտական յուրահատուկ ճանապարհ անցած, այդ թվում և Սերգեյ Փարաջանով հանճարեղ կինոռեժիսորի հետ, և անչափ հետաքրքիր էր լսել դերասանի մարդկային պատմությունները, դիտարկումներն ու մոտեցումները:
 
Այս երեկոները մի եզակի յուրահատկություն ունեն՝ գրեթե միշտ Կինոզրույցներին ներկա են լինում մեծ թվով դերասաններ, կինոռեժիսորներ, կինոոլորտի մարդիկ, ինչը հնարավոր է դարձել ստեղծված կինոմթնոլորտի շնորհիվ, և որը թույլ է տալիս «հրահրել» կարծիքների բախումներ, իրարամերժ տեսակետներ, պրոֆեսիոնալ «վեճեր», որն էլ դառնում է շարժիչ ուժ: Եվ, իհարկե, բացառություն չէր նաև Գեորգի Հովակիմյանի պարագայում, երբ խոսակցությունը՝ շնորհիվ ռեժիսորներ Մհեր Մկրտչյանի, Էդգար Բաղդասարյանի, երեկոյի մոդերատոր, ռեժիսոր Արեն Մալաքյանի, ծավալվեց կինոյի, նրա տարատեսակ դրսևորումների շուրջ և ոչ միայն Կինոզրույցների հյուր սիրված դերասանի անցած ուղու և պատմությունների:
18.04.2019