pt:page_news_item, lang:arm
ՆորություններՄԻՇՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՇԱՆԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Կինո#Զրույցներ նախագիծը, որն արդեն բավական երկար ժամանակ մեծ հետաքրքրությամբ ընթանում է, վերջին հանդիպմանը փոխեց խոսակցության թեման:
 
Եթե մինչ այս հայկական կինոյի ռեժիսորներն ու օպերատորները ներկայացնում էին ժամանակակից կինոյի տենդենցներն ու հայկական կինոյի զարգացման հեռանկարները, այս անգամ խոսակցությունը շարունակեցին կինոդերասանները՝ խոսելով կինոյում դերասանական արվեստի մասին և այս թեմայով ԿինոԶրույցի առաջին հյուրը դերասան ՇԱՆԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷՐ:
 
Բայց ինչպես կինոյում, երբ ռեժիսորները մենակ չեն թողնում դերասաններին, այնպես էլ այս ԿինոԶրույցում Շանթ Հովհաննիսյանին մենակ չթողեցին կինոռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը, Մհեր Մկրտչյանը և կինոերեկոն վերածվեց բանավեճի, կարծիքների սուր փոխանակման, տեսակետների բախման:
 
Հետաքրքրական էր նաև երիտասարդ դերասան-դերասանուհիների կարծիքը:
 
Միշտ հետաքրքիր Շանթ Հովհաննիսյանը իրեն հատուկ խոհեմությամբ խոսեց դերասանական արվեստի մասին, կիսվեց իր փորձով, մոտեցումներով դերասանի մասնագիտությանը, դերասանի կերպափոխմանը, խոսեց իր սիրած ու չսիրած դերերից, ռեժիսորների հետ իր աշխատանքի սկզբունքներից, որից անմասն չմնացին ռեժիսորները՝ խոսելով հեռուստատեսային սերիալներից մինչ հեղինակային կինո հարաբերակցություններից:
 
Դերասանական արվեստի մասին կինոյում խոսակցությունը շարունակվելու է և ԿինոԶրույցներ նախագծի հաջորդ հյուրը լինելու է թատրոնի և կինոյի սիրված դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԸ:
18.03.2019