ՆորություններԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կինո#Զրույցներ շարքի հերթական հանդիպումը կինոռեժիսոր Արամ Շահբազյանի հետ էր:
Շարունակական խոսակցությունը՝ ժամանակակից կինոյի զարգացման տենդենցները և հայկական կինոյի զարգացման հեռանկարները, արդեն մեկ և կես ամիս քննարկվում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում՝ որպես հարթակ ծառայելով երիտասարդ սերնդի կինոգործիչների և կինոյում որոշակի ճանապարհ անցած և հաջողություններ գրանցած կինոգործիչների միջև:
Արամ Շահբազյանը նույնպես, ինչպես նախորդ բանախոսներից շատերը, իր խոսքում հիմնական շեշտադրումը կառուցեց կինոպատմության կարևորության խնդրի ուղղությամբ:
Կինոպատմություն, որը կարող է շոշափել մարդկային պատմություններ, որոնք միաժամանակ համամարդկային պատմություններ են, թեպետ դժվար է հասկանալ սահմանը, թե որ պատմությունը կարող է հանդիսատեսի կողմից ընկալվել որպես համամարդկային պատմություն և հուզել տարբեր մշակույթների կրող հանդիսատեսին և որը՝ ոչ:
Կինոպատմության ընկալումը շատ յուրօրինակ ու նուրբ խնդիր է:
Ինչպես միշտ, ներկաները բազմաթիվ հարցեր ունեին Արամ Շահբազյանին, որոնք էլ հանդիպումը վերածեցին անկեղծ խոսակցության, ինչը հատուկ է նաև Արամ Շահբազյան կինոռեժիսորին:
14.03.2019