ՆորություններԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ ԷՐ ԲԵՐԵԼ ՇՈՒՐՋ 100 ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂԻ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նոր նախագիծը՝ ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, Կինոյի տուն էր բերել շուրջ 100 ստեղծագործող երիտասարդի, որոնք իրենց ապագան այս կամ այն կինոմասնագիտությամբ կապում են կինոյի հետ:
Երեք երիտասարդ ռեժիսորներ Մանե Բաղդասարյանը, Մանե Գիրգորյանը և Մարիամ Եգորյանը ներկայացրել էին իրենց ֆիլմերը, որոնց շուրջ դիտումից հետո պետք է կայանար խոսակցություն կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի, կինօօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի ու դերասան, սցենարիստ Արշո Հարությունյանի մասնակցությամբ:
Այս նախագիծը նպատակ ունի երիտասարդ կինոռեժիսորների ֆիլմերը քննարկել փորձառու մասնագետների հետ, խոսել կինոյի, կինոմտածողության մասին, մասնագիտորեն գնահատել, քննարկել երիտասարդների ֆիլմերը:
Այն կարծես ոչ ֆորմալ կինոդպրոց երևույթն է կրում իր մեջ, որտեղ կարծիքների ու տեսակետների ազատ քննարկման, պրոֆեսիոնալ, ազատ, բաց, անկեղծ խոսակցության միջոցով հնարավոր է դառնում սերունդների երկխոսությունը:
Այս նախագծի հույժ կարևորությունն ընդգծվեց հենց ավելի քան 100 երիտասարդների մասնակցությամբ առաջին հանդիպմանը, որին հիմնական «ընդդիմախոսներից» ներկա էին նաև այլ հայտնի կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, սցենարիստներ և այլն:
Հանդիպումը վկայությունն էր այն բանի, այստեսակ խոսակցությունը շատ երկար սպասված էր և բանական էր, որ այն պետք է կայանար հենց Կինոյի տանը:
Շուրջ երեք ժամ Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում չդադարեցին կարծիքների ու տեսակետների բախումները:
21.02.2019