ՆորություններՌԵԱՆԻՄԱՆԻԱ ՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ... ՆՈՐ ՏՈՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ
Երեկ, նոյեմբերի 2-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճում կրկին տոնական մթնոլորտ էր...
ՌեԱնիմանիա միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան դահլիճ էր բերել բազմաթիվ հյուրերի՝ դիվանագետների, պաշտոնյաների, կինոռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և այլոց: Իհարկե, դահլիճում էր նաև հանդիսատեսը, նաև՝ շատ երիտասարդ հանդիսատեսը, գրեթե լեփ-լեցուն դահլիճ, որը, վստահաբար ապրեց ուրախության, հուզմունքի ջերմ պահեր: Ինչպես բոլոր փառատոները, ՌեԱնիմանիան ևս տվեց մրցանակներ, պարգևներ, իսկ Էդուարդ Զորիկյանի հանրահայտ երգը ՝ «Հուսո առագաստը», կրկին ազդարարեց տոնի ավարտը...
Նոր տոներ են սպասվում կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճում ու նոր փառատոներ...Սպասեք մեզ:
03.11.2018