pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԷԿՐԱՆԻՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌԱՍՏՈՐԳՈՒԵՎՆ ԷՐ
Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում ժամանակակից վավերագրական կինոյի լավագույն ռեժիսորներից մեկի՝ Ալեքսանդր Ռաստորգուևի ֆիլմերն էին:
 
Եվ ընդհանրապես երեկոն նվիրված էր Ալեքսանդր Ռաստորգուևին, որը սպանվեց 2018 թ. հուլիսի 30-ին, կենտրոնական Աֆրիկայում:
 
Նա նկարահանել է 15-ից ավելի ֆիլմ, այդ թվում և ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ֆիլմը՝ նվիրված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, որը, ի թիվս նրա այլ ֆիլմերի, դիտեցին երեկոյի մասնակիցները:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Միքայել Դովլաթյանը մինչ ֆիլմերի ցուցադրությունը խոսեց Ալեքսանդր Ռաստորգուևի, նրա կինոյի, նրա արվեստի մասին և փորձեց հանդիսատեսի համար բացահայտել նրա աշխարհը:
 
Սցենարիստ Սուսաննա Բարանջիևան, որը նույնպես ներկա էր երեկոյին շատ հանգամանալից խոսելով Ռաստորգուևի կինոյի մասին, պատմեց նաև բացառիկ մանրամասներ հայաստանյան թավշյա հեղափոխությանը նվիրված նրա ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ֆիլմի նկարահանումներից և ընդհանրապես Ռաստորգուևի հետ աշխատելու օրերից, որը նույնպես բացահայտում էր Ռաստորգուև մարդուն և ռեժիսորին:
26.10.2018