pt:page_cinema, lang:arm
Ներշնչանք (Համերգ Ոսկան պապի համար) (1975)
Հայաստանի պարի պետական անսամբլը մեկնում է հեռավոր գյուղերից մեկը, գյուղի մարդիկ, սակայն, բերքահավաքի են, եւ համերգը կայանում է միայն Ոսկան պապի համար։
ռեժիսորներ` ռուբեն գևորգյանց
Ներսիսյանցիներ (1968)
Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանի շրջանավարտները, քաղաքական, պետական եւ մշակութային խոշոր գործիչներ դառնալով՝ մեծ դեր են կատարել գիտության եւ մշակույթի զարգացման գործում։
ռեժիսորներ` ռուբեն գևորգյանց
Նոյը (1993)
Բիբլիական ջրհեղեղը մարդկության մեղքի հատուցումն է, եւ Աստծո ընտրյալ Նոյը միակն էր ով փրկվելու էր կոչված։ Ի՞նչ հատկանիշների համար է նախապատվությունը տրվել նրան։ Ինչո՞ւ է Աստծո ընտրությանն արժանացել ժամանակակից ...
Շեկ ինքնաթիռ (1975)
Հաջողակ թղթակից Զաքարը պատահաբար հանդիպում է մի զարմանալի շիկահեր աղջկա եւ ամբողջ օրը նրա հետ անցկացնում։ Աղջիկն ինչպես հայտվել էր, այնպես էլ հանկարծակի անհետանում է՝ Զաքարի հոգում անջնջելի հետք թողնելով։
Շնչառություն (1988)
Նպատակներին հասնելու միջոցների ընտրության մեջ խտրականություն չդնող խոշոր ղեկավարը ենթարկվում է մի շարք բարոյական փորձությունների։