Ես եմ մեղավոր (1995)
Ֆիլմի հերոսը ժողովրդավարության հաղթանակի համար պայքարած մեկն է, որը, նոր իշխանություններից հիասթափվելով, ինքնասպանություն է գործում։
ռեժիսորներ` վահե գևորգյանց
Ես համարձակվում եմ մտաբերել (1993)
Օտարերկրացի կնոջ հետ ունեցած փոխհարաբերությունները ճշտելու երիտասարդի փորձգրը միստիկական եւ քրեական բնույթի հիշողությունների են հանգեցնում։
ռեժիսորներ` հովհաննես գալստյան
Ես քեզ սիրում եմ (1999)
Աղջիկը պահանջում է, որ իրեն շատ սիրող պատանին զգացմունքների հավաստիությունն ապացուցի գետը նետվելով։
ռեժիսորներ` վարդան հակոբյան
Եվ այնժամ դու կվերադառնաս (1976)
Հին ձեռագրերի ինստիտուտի աշխատակցուհին, սեփական կյանքի իրադարձություններն ու միջնադարյան ձեռագրերի պատմությունները համադրելով, լուրջ եզրակացությունների է հանգում:
Եվ կրկնվելու է ամեն ինչ (1989)
Ֆիլմի հերոսը մեկնում է հեռավոր Բելառուսիա՝ այնտեղ մարտնչած ու զոհված հոր հուշարձանի բացմանը։ Ուղեւորության ընթացքում հանդիպում եւ սիրահարվում է մի կնոջ, որը, ինչպես պարզվում է, իր քույրն է։
Եվս հինգ օր (1978)
Երիտասարդ լրագրողի ձեռն է ընկնում մի տետր, որտեղ նա հուշեր է գտնում 20-ականների սկզբի քաղաքացիական կռիվներում զոհված պապի վերաբերյալ: Գրվածը չի համապատասխանում պապի մասին հյուսված ընտանեկան լեգենդին: Երիտասարդը ...
ռեժիսորներ` արման մանարյան
Երբ քեզ հետ են ընկերներդ (1956)
Սիրած աղջիկը եւ ընկերներն օգնում են երիտասարդ բանվորին խուսափել անձնական կյանքի աղետալի սխալներից։
Երգում է Ռոզի Արմենը (1968)
Ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենի համերգներն Հայաստանում։
ռեժիսորներ` ռոբերտ սարգսյան
Երեւան ջան (2003)
Նվիրված է կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի հիշատակին։ Երեւակայական պատմություններ իրականության մասին, որը շատ գորշ է ու անգույն։ Երեւանը հիվանդացել է։ Դրա պատճառը սիրո պակասն է, այն սիրո, որը քաղաքը քաղախ ...