ՆորություններՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Օգոստոսի 27-ին կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության նիստը:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը վարչության անդամներին ներկայացրեց այն մեծածավալ աշխատանքները, որոնք կատարվել են կինեմատոգրաֆիստների միությունում անցած ամիսների ընթացքում:
Վարչության անդամները քննարկեցին մի շարք հարցեր, այդ թվում և սոցիալական բնույթի: Եղան հանձնարարականներ՝ կատարելու մի շարք ուսումնասիրություններ, որպեսզի հնարավոր լինի գտնել կինեմատոգրաֆիստների միության անդամների սոցիալական ապահովվածության առավել արդյունավետ միջոցներ:
28.08.2018