pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում կայացավ Հայաստան-Իրան կինեմատոգրաֆիական հարաբերություններին, համատեղ ֆիլմարտադրության հնարավորություններին, այլ առնչությունների վերաբերող քննարկում-հանդիպում:

Այն ողջունեցին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, Հայաստանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական ՍԵՅՅԵԴ ՀՈՍԵՅՆ ԹԱԲԱԹԱԲԱՅԻՆ:

Հայ-իրանական կինեմատոգրաֆիական խնդիրների մասին խոսեցին իրանական «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն ԱԼԻՌԵԶԱ ԹԱԲԵՇԸ (տեսակապով), Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր ԳՈՒԺ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, ռեժիսոր, պրոդյուսեր, «Նոստալգիա». Միլանում իրանական ֆիլմերի հատուկ կինոփառատոնի քարտուղար ՄՈՀԱՄՄԱԴ ՂԱՆԵՖԱՐԴԸ (տեսակապով), սցենարիստ, ռեժիսոր ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, «Ռազավի» կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ և 11-րդ ազգային փառատոնի գործադիր քարտուղար, կինոռեժիսոր, սցենարիստ ՌՈՂԻՅԵ ԹԱՎԱՔՈԼԻՆ (տեսակապով), «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր, միջազգային ծրագրերի ղեկավար ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, կինոռեժիսոր ԱՆԱՀԻՏ ԱԲԱԴԸ (տեսակապով), «Կին» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, տնօրեն ՄԱՐԻԱՄ ՕՀԱՆՅԱՆԸ, ռեժիսոր ՄԱՌԶԻՅԵ  ՌԻԱՀԻՆ (տեսակապով):

Տեղի ունեցավ նաև շահագրգիռ քննարկում բարձրացված խնդիրների շուրջ, որին մասնակցեցին ռեժիսորներ, պրոդյուսերներ, լրագրողներ:

Ներկաները դիտեցին նաև Հայ և իրանական ժամանակակից կինոն ներկայացնող իրանցի ռեժիսոր ԱԼԻ ԴԵԼՔԱՐԻԻ «Երկրպագուն» և հայ կինոռեժիսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «Նոր տարվա գոճին» ֆիլմերը:
09.02.2021