pt:page_news_item, lang:arm
ՆորություններԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑԸ՝ ԻՐԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ԿինոԶրույցներ նախագծի հերթական հյուրը Երևանի դրամատիկական թատրոնի և կինոյի սիրված դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆՆ ԷՐ:
 
ԿինոԶրույցները վերածվել են յուրօրինակ վարպետության դասերի, որոնց ընթացքում ոչ միայն օրվա գլխավոր հյուրն է ներկայացնում իր տեսակետները օրվա թեմայի շուրջ, խոսում իր մոտեցումների մասին, այլև ԿինոԶրույցներին ներկա բոլոր մասնակիցները՝ ռեժիսորներ, դերասաններ, երիտասարդ ստեղծագործողներ, հնարավորություն են ունենում խոսել, արտահայտել կարծիքներ ու տեսակետներ, բանավիճել:
 
Բաբկեն Չոբանյանի անկեղծությունը թույլ տվեց իրական վարպետության դաս անցկացնել դերասանական արվեստի մասին, որին մասնակցեցին նաև ռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը, Արեն Մալաքյանը և այլոք:
 
Մեծ թվով երիտասարդներ էին ներկա Բաբկեն Չոբանյանի հետ հանդիպմանը, կինոԶրույցին և կարծում ենք, որ Կինոյի տան «Բուխարու սրահից» հեռացան լիովին բավարարված, քանի որ Բաբկեն Չոբանյանը և մյուսները ոչ միայն իրենց տեսակետներն անկեղծ բացահայտողներ էին, այլ նաև լավ բանավիճողներ:
 
Ի դեպ, ԿինոԶրույցների բոլոր տեսագրությունները կարող եք դիտել մեր էջում:
23.03.2019