ՆորություններՄԻՇՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԻՆՈՆ
Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հնարավորություն էր ընձեռել դիտելու ֆրանսիական նոր ալիքի լավագույն ֆիլմերից մեկը՝ Ֆրանսիական նոր ալիքի հիմնադիրներից՝ ռեժիսոր, դերասան, սցենարիստ ՖՐԱՆՍՈՒԱ ՏՐՅՈՒՖՈՅԻ 451 ԱՍՏԻՃԱՆ՝ ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅԹԻ անչափ հետաքրքիր ֆիլմը: Երեկ նաև Տրյուֆոյի ծննդյան օրն էր:
Բայց երեկոն կարևորվել էր ևս մեկ առիթով՝ քննարկելու ֆիլմը կինոգետ, կինոքննադատ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ, նրա հետ խոսելու ֆրանսիական կինոյի և ընդհանրապես կինոյի մասին: Իսկ Զավեն Բոյաջյանը միշտ է հետաքրքիր ու ինքնատիպ:
Հատկանշական է, որ Կինոյի տանը տեղի ունեցող հանդիպումները, կինեմատոգրաֆիստների միության կինոնախագծերը միավորում են մի քանի սերունդների և ուրախալի է, որ գերակշռում են երիտասարդները:
Արդեն երկար ժամանակ թե կինոյի տան փոքր կինոսրահը, թե լեգենդար Բուխարու սրահը լեփ-լեցուն է:
07.02.2019