ՆորություններԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏՈՆ ԷՐ...
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճում տոն էր: Առաջին տոնական մեծ իրադարձությունը դահլիճի վերականգնումից հետո՝ ծայրեծայր լեփ-լեցուն դահլիճով:
Ամիսներ առաջ, երբ 43 անց վերականգնված ու նորոգված մեծ դահլիճում ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ ֆիլմի վերականգնված տարբերակը, բոլորն իրենց զգում էին այն միջավայրում, որ կինոյի տանը կար ժամանակին:
Հոկտեմբերի 28-ին, ՌեԱնիմանիա միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությամբ, երբ մեծ դահլիճի էկրանին հայկական մուլտֆիլմերն էին, իսկ այդ ֆիլմերի սքանչելի երաժշտությունը դահլիճում հնչեցնում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ մեծ նվագախումբը, մշակութային միջավայրը տեղափոխվել էր Կինոյի տան մեծ դահլիճ:
Ահա այն...
29.10.2018