Ուրախ ենք, որ առաջին ՏԵՍՏԸ կինոգործիչների միության Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ ռեժիսոր, պրոդյուսեր, «Բարս Մեդիա» կինոստուդիայի փոխնախագահ ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ՝ «ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» ֆիլմով...
Հայաստանի կինոգործիչների միությունը միության անդամների, կինոգիլդիաների, կինոոլորտի այլ կառույցների ու ներկայացուցիչների համար 2022թ. մարտի 1-ից սահմանել է միության ենթակառուցվածքներից օգտվելու մի շարք ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որոնց մասին ուզում ենք, որ լինեք տեղեկացված:
ՕԳՏՎԵՔ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ:
Հայաստանի կինոգործիչների միությունում՝ Միության և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հրավերով կայացավ «Գործընկերների երախտագիտության օր» ավանդական երեկոն, որի ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր այն կառույցներին և կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ինչպես Հայաստանի կինոգործիչների միության նախագծերի իրականացման, այնպես էլ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կայացման ու զարգացման գործում:
Բաց չթողնելով առիթը՝ նշանավոր արտիստներին, Հայաստանի, հայկական կինոյի ու թատրոնի հետ բազում թելերով անքակտելիորեն կապված արվեստագետներին հրավիրեցինք ստորագրելու «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին, ինչին համաձայնեցին սիրով ու երախտագիտության մեծ զգացումով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելեց Հայաստանի կինոգործիչների միություն՝ ծանոթանալու կազմակերպության առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին: Շրջայցին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ինչպես նշել էինք, նոյեմբերի 27-ին կայացած Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ Ժողովին ներկայացվեց անցած 4 տարում Հայաստանի կինոգործիչների միությունում կատարված աշխատանքի բովանդակային հաշվետվությունը...
Մրցանակաբաշխության բացմանը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց, որ շատ երկար է մտածել՝ արդյոք արժե՞ տոն կազմակերպել, որովհետեւ «մեր կորուստները շատ-շատ էին, սարսափելի, հուսահատեցնող, բայց կարծում եմ՝ մենք ապրելու և ստեղծագործելու իրավունք ունենք, որպեսզի առաջ գնանք, զարգանանք, վերադարձնենք կորցրածը, հաղթենք ու հաղթահարենք»...
Այս խոստումը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ տվել էր դեռևս չորս տարի առաջ, երբ ընտրվում էր միության նախագահի պաշտոնում...
Շատ չեն առիթները, երբ հնարավոր է շարունակել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին ստորագրելու ավանդույթը: Այս անգամ այդ ավանդույթը շարունակելու առիթ հանդիսացավ օսկարակիր պրոդյուսեր ՆԻՔ ՎԱԼԼԵԼՈՆԳԱՅԻ ներկայությունը Հայաստանում...
Լուսավոր, ստեղծարար, վառվռուն հայացքներով ևս 35 փոքրիկներ, դպրոցականներ հետաքրքրությամբ ու ստեղծագործելու մեծ ցանկությամբ լցրեցին Կինոյի տան սրահներն ու դահլիճները...
Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ նրանց համար մոշ, խնձոր ու սալոր է պատրաստում՝ հյուրասիրելու, ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ ամբողջ նախորդ գիշեր նկարած նկարներն է պատրաստվում հանձնել իր սաներին, իսկ ՄԱՐԻՆԱՆ նկարել է բոլորիս...
Շատ տպավորիչ ու զգացական էր հանդիպումը: Ֆիլմի հերոսները մի կողմից վերապրում էին նկարահանման օրերը, պատմությունները, կիսվում դրանցով հանդիսատեսի հետ, մյուս կողմից մեծ էկրանին տեսնում էին իրենց կյանքի դրվագները, որոնք ընդհանրացնում են գոյություն ունեցող խնդիրը:
Եվ ահա, ամիսների հետևողական աշխատանքից հետո երեկ Ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ ՀԱՍՄԻԿ ԱՐԱՄՅԱՆԸ, ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ, ՀԱՅԿ ՊԱՏՎԱԿԱՆՅԱՆԸ, ԱՐԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ ներկայացրեցին մի քանի մտահղացումներ, որոնց աշխատանքներին մասնակցել էին նաև իրենց դասընկերներ ՅԱՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԴԱՎԻԹ ՍՈՂՈՅԱՆԸ...
ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ և ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ եռանդի ու ստեղծարար մոտեցման շնորհիվ, արդեն երկրորդ հոսքում կամաց-կամաց ծնվում են այն ստեղծագործությունները, որոնք հետագայում պետք է ցուցադրվեն բոլորի համար:
ԵԹԿՊԻ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի՝ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ արվեստանոցի 3-րդ կուրսի սաների կուրսային աշխատանքների ցուցադրությունը հրաշալի առիթ էր ևս մեկ անգամ խոսելու ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ստեղծագործողի, ուսուցանողի, կրթողի մասին, հիշելու նրան և շատ յուրահատուկ շնորհակալություն ասելու մարդու, ում սաներից շատերն այսօր կայացած մարդիկ են, ինքնուրույն «խաղացողներ» կինոյում և հեռուստատեսությունում, իրենց արվեստը ստեղծած ու ստեղծող, ճանաչում ձեռք բերած և այլն:
Վաղուց միմյանց չտեսած մտերիմների, ընկերների ու գործընկերների զրույցը Կինոյի տան «Բուխարու սրահ»-ի ջերմ միջավայրում, ուր ապրում է նաև ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ շունչը, տևեց մինչև ուշ երեկո...
Այս ֆիլմն, իսկապես, յուրահատուկ մի պատմություն էր մեր ինքնության, մարդկային ճակատագրերի մասին, որի
միջոցով խոսում է մեր պատմությունը, մեր անցյալը, ժամանակը: Այն շատ յուրահատուկ ինքնաարտահայտման
ձև է՝ որը կամրջում է ֆրանսիական և հայաստանյան իրողությունները ու նորովի ներկայացնում մեզ
հետաքրքրող բազմաթիվ խնդիրներ:
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահը լեփ-լեցուն էր կինոռեժիսոր ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ արվեստի երկրպագուներով, նրա ընկերներով, գործընկերներով, մտերիմներով:
Դեռևս 2016 թվականին ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ նկարահանվեց սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանի «ՏՂԱՍ, Ո՞ՒՐ Է ԵՓՐԱՏԸ» ֆիլմի գլխավոր դերում և դա կարծես թե եղավ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ վերջին մեծ դերը կինոյում:
«Դուբլ 2», «Նախշուն», «Zeit Not» և «Իմ ու քո սահմանները» ֆիլմերն էին՝ հերոսները կանայք, պատմությունները՝ արդիական ու հուզիչ, կարևոր ու անհրաժեշտ, որ հանդիսատեսը դիտեց կինոռեժիսորներ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ԳԱՐԻԿ ՄԱՇԿԱՐՅԱՆԻ, կինոօպերատոր ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻ, կինոյի և թատրոնի դերասան ԱՐՏՅՈՄ ԱԶԱՐՅԱՆԻ հետ:
Երկու օր շարունակ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահի էկրանին ֆիլմեր էին, որոնք թեպետ իրենց միջազգային ճանաչմանն ու ցուցադրություններին, քիչ ծանոթ էին հայ հանդիսատեսին:
40 և ավելի րոպեներ դիտելը Նաիրա Մուրադյանի տարբեր ժամանակներում ստեղծված գործերը՝ Վահան Արծրունու կոմոզիտորական հայեցակարգերով ու մեկ ֆիլմ՝ ստեղծված երգիչ-երգահանի կոնկրետ ստեղծագործությամբ ներշնչված, մեծ բավականություն պատճառեց ներկաներին, որն էլ պայմանավորեց հաջորդիվ ջերմ ու անկեղծ զրույցը ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀԻ տաք միջավայրում։
20 տարի անց Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան էկրանին էր Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիր» ֆիլմը, որը դահլիճ էր բերել մեծ թվով մարդկանց, երիտասարդների, և Կինոյի տան փոքր կինոսրահի լեփ-լեցուն դահլիճում մեկ ժամից քիչ ավելի հանդիսատեսը ընկղմված էր աներևակայելի մի աշխարհում:
Ահա Հրանտ Մաթևոսյանի այն տեքստը, որը վերջերս ասվում, կրկնվում ու տարածվում է անընդհատ՝ տեղեկացված չլինելով, որ այդ տեքստը ձոնվել է հայոց բանակին, հայոց պետականությանը, և որ այդ տեքստի հիման վրա է ստեղծվել «Ես՝ ապրելու կոչվածս» ֆիլմը, որն էլ երեկ ներկայացվեց հանդիսատեսին:
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, առանձնացրեք ձեր անձնական արխիվից այն լուսանկարները, որ արվել են Դիլիջանում (իմացեք, որ ցանկացած լուսանկար արժեքավոր է) և ուղարկեք մեզ՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում կայացավ Հայաստան-Իրան կինեմատոգրաֆիական հարաբերություններին, համատեղ ֆիլմարտադրության հնարավորություններին, այլ առնչությունների վերաբերող քննարկում-հանդիպում:
Երեկոն, որ շատ ջերմ ու անմիջական, շատ անկաշկանդ մթնոլորտում էր, վերածվեց Անահիտ Ղուկասյանի հետ անկեղծ զրույցի: Զրույցի նրա կյանքի, դերերի, անցած ճանապարհի ու ստեղծագործական ուղու մասին, որին դերասանուհին արձագանքեց փոխադարձ անկեղծությամբ ու բաց՝ ինչպես նրա դերերն են ու ստեղծած կերպարները:
Այսօր կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ ծննդյան 75-ամյակն էր և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում գործընկերներն ու նրա արվեստի երկրպագուները հավուր պատշաճի հարգանքի տուրք էին մատուցելու: Բայց պատերազմն ու համավարակը չեղարկեցին բոլոր ծրագրերը, բոլոր հանդիսությունները:
Մնում էր միայն Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, հայ կինոգործիչների անունից ծաղիկների տեղադրմամբ մեր հարգանքի ու խոնարհումի տուրքը բերել:
Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ Աղասի Այվազյանի աստղերը։
Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում աշխատանքները դադարեցնելուց առաջ նշեցինք աշխարհահռչակ իտալացի կինոսցենարիստ ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՌԱՅԻ 100֊ամյա հոբելյանը՝ մի գավաթ գինով, ջերմ հուշերով ու զրույցներով, լեգենդի՝ տարբեր տարիներին արված լավագույն լուսանկարների ցուցահանդեսով։
Մարտի 3֊ին Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան Բուխարու սրահում կայացավ երիտասարդ կինոռեժիսոր ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «EVENT» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան։
Որևէ առիթ բաց չթողնել՝ ներկայացնելու երիտասարդ ստեղծագործողներին, ծանոթանալու նրանց ստեղծագործություններին, մտածումներին, անելիքներին. ահա այն քաղաքականությունը, որն առաջնահերթություն է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը` հասարակական կազմակերպություն-կառավարություն-մասնավոր հատված մասնակցային սկզբունքով, նախաձեռնել է յուրահատուկ մի համակարգի՝ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի ստեղծումը:
Ի դեպ, ժամանելով Հայաստան և տեղեկանալով Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի ճակատագրի մասին, տիկին Մարտինը հիացած էր այն փաստով, որ Հայաստանում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով բարձր որակով թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» հրաշալի ֆիլմը, և այն ցուցադրվում է աշխարհի տարբեր հարթակներում:
«Սիրված հայկական կինո» խորագրի ներքո կինոցուցադրությունը շատ լավ առիթ էր հանդիպելու ֆիլմի ստեղծագործական կազմի անդամների հետ, խոսելու նկարահանումներից, կերպարներից, ֆիլմի ստեղծման գաղտնիքներից, կինոերաժշտությունից ու պարզապես զրուցելու:
Օգոստոսի 2-8-ը Վիբորգում կայանալիք Ռուսական կինոյի «Պատուհան Եվրոպա» 27-րդ կինոփառատոնում կայանալու են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի միանգամից վեց ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, որոնց, որպես փառատոնի պատվավոր հյուր, հրավիրված է նաև կինոռեժիսորը:
Նախագծի իրագործումը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ կրթա-մշակութային, զբոսաշրջային ստեղծարար Ազգային հանգույց, որը ոչ միայն կծառայի կրթական, մշակութային, զբոսաշրջային մեծ ծրագրերի, այլև նորարար և ստեղծարար բրենդային նոր երևույթ կարող է դառնալ Հայաստանի համար:
2017 թ. հոկտեմբերից, երբ մեր նոր թիմը՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ գլխավորությամբ, «Պետք է բացվեն կինոյի տան դռները» կարգախոսով սկսեց աշխատանքը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԻԱՅՆ ՓՈՔՐ ԿԻՆՈՍՐԱՀՈՒՄ առ այսօր անվճար ցուցադրվել է 148 ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ՝ տարբեր տարիների և տարբեր սերունդների կողմից նկարահանված...
148 ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ՝ 1 ՏԱՐԻ 8 ԱՄՍՈՒՄ...
Մնացածի մասին՝ ՀԱՋՈՐԴԻՎ...
2017 թ. հոկտեմբերից, երբ մեր նոր թիմը՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ գլխավորությամբ, «Պետք է բացվեն կինոյի տան դռները» կարգախոսով սկսեց աշխատանքը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, առ այսօր Կինոյի տուն է այցելել 24.000 ՀԱՆԴԻՍԱԿԱՆ՝ անվճար մասնակցելու տարբեր կինոդիտումների, կինոքննարկումների, կինոերեկոների և այլն...
24.000 ՀԱՆԴԻՍԱԿԱՆ՝ 1 ՏԱՐԻ 8 ԱՄՍՈՒՄ...
Մնացածի մասին՝ ՀԱՋՈՐԴԻՎ...
Անկախ այն հանգամանքից, թե որքանով էին տարբեր տեսակետներն ու կարծիքները հայ կինոյի օր ունենալու հետ կապված, որն առողջ դիսկուրսի լավագույն դրսևորում էր, այնուհանդերձ Ազգային Ժողովը քվեարկեց հայ կինոն ու հայ կինոժառանգությունն առավել հանրայնացնելու, կինոգործիչներին առավել մոտիվացնելու, կինոյի դերը գլոբալ քաղաքականությունում առավել ընդգծելու օգտին, ինչը մեծապես կնպաստի կինոն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը ծառայեցնելուն:
Հունիսմեկյան օրը մեզ համար գուցե այդքան գունեղ չէր լինի, եթե «ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշենից, ներառական կրթություն իրականացնող Արարատի մարզի Զորակ համայնքի և Արմավիրի թիվ 10 դպրոցից, լեգենդար ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ լուսավոր ու պայծառ սաները չայցելեին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տուն...
Գյումրիի կինեմատոգրաֆիստների միությունը, որ ձևավորվեց նախորդ տարվա վերջին՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ, բավական ակտիվ գործունեություն է ծավալել:
Մայիսյան տոներին նվիրված կինոցուցադրությունների առաջին ֆիլմը կինոռեժիսոր, վավերագրող Գրիգոր Հարությունյանի՝ «Երբ թնդանոթները լռում են» ֆիլմն էր. զգայուն մի ֆիլմ երկրորդ աշխարհամարտում Հայաստանում տեղակայված ռազմագերիների մասին:
Մուշեղ Գալշոյանի «վերադարձը» նշանավորվեց նրանով, որ հանդիսատեսին ներկայացվեց կինոռեժիսոր Տարոն Ղափլանյանի «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, որտեղ հեղինակը եզակի մանրակրկիտությամբ անդրադարձել է Մուշեղ Գալշոյան անհատին. թե գրականությանը, թե կինոյին, թե նրա քաղաքացու կերպարին և թե նրա կենսափիլիսոփայությանը:
Խոսելով ժամանակակից կինոյի և հատկապես հայկական կինոյի զարգացումների շուրջ, Իննա Սահակյանը կարողացավ շատ հմտորեն ներկայացնել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առկա են ժամանակակից ստեղծագործողի առաջ:
Առիթը Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմն էր՝ ռեժիսորի դեբյուտային ֆիլմը, ուր նկարահանվել էին նաև Լևոն Ներսիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Անահիտ Ղուկասյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը ու մի ամբողջ աստղաբույլ:
Մոսկվայից Հայաստան ժամանած Կորեայի Հանրապետության դեսպանության և Մշակութային կենտրոնի ներկայացուցիչներ, մշակութային բաժնի ղեկավար Կիմ Սույոնի և Լի Նուրիի հետ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք խնդիրներ:
Մոսկվայում, Մոսկվայի 41-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, «Օկտյաբր» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացավ Հարություն Խաչատրյանին նվիրված՝ «Հարություն Խաչատրյան. Հավերժ վերադարձ» հայտնի կինոգետ, կինոքննադատ, մշակութաբան Կիրիլ Ռազլոգովի գրքի շնորհանդեսը:
Սպասվում էր, որ դերասանի հետ զրույցն ընթանալու էր ինչպես Հարություն Մովսիսյանի արտիստական դերերի շուրջ թատրոնում, ուր Հարությունը կերտել է սքանչելի կերպարներ, այնպես էլ նրա դերերի շուրջ կինոյում և հեռուստաթատրոնում, հեռուստատեսային սերիալներում, որոնք դերասանի կենսագրության մաս են կազմում:
Գեորգի Հովակիմյանը բացառիկ հետաքրքիր պատմությունների կրող էր, մասնագիտական յուրահատուկ ճանապարհ անցած, այդ թվում և Սերգեյ Փարաջանով հանճարեղ կինոռեժիսորի հետ, և անչափ հետաքրքիր էր լսել դերասանի մարդկային պատմությունները, դիտարկումներն ու մոտեցումները:
Մայրանուշ Գրիգորյանի սիրված լինելու հանգամանքը անտարբեր չէր թողել նաև բազմաթիվ երիտասարդների, որոնք գարնանային երեկոն նախընտրել էին անցկացնել դերասանուհու հետ հանդիպմամբ, խոսել նրա հետ, լսել ու ճանաչել անձամբ:
Դավիթ Հակոբյանը կարողացավ մի քանի ժամ շարունակ ոչ միայն խոսել կինոյի ու թատրոնի, դերասանի մասնագիտության, կինոյում ու թատրոնում դերասանի տեղի, իր անցած կյանքի ու ճանապարհի մասին, այլև մատուցեց մի դաս, որը երկար կմնա ներկաների հիշողության մեջ:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ԿԻՆՈԵՐԵԿՈ նախագիծը որոշել էր Հասմիկ Պապյանի ներկայությամբ մեկ անգամ ևս դիտել «Ալմաստ» հրաշալի օպերայի էկրանավորումը և օգտվելով երգչուհու Հայաստանում գտնվելու պատեհությունից՝ նաև նրա հետ զրույցի հրավիրել հանդիսատեսին:
Ոչ մեկի համար զարմանալի չէր, որ Խորեն Աբրահամյան արտիստն իր մեծության բարձունքից համաձայնություն էր տվել նկարահանվել դեբյուտային ֆիլմում ու ստեղծել աբրահամյանական հերթական տարբերվող կերպարը: Այդպիսին էր Խորեն Աբրահամյանը:
Ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահ»-ում կայացած հանդիպմանը ներկա էր նաև Ալբերտ Մկրտչյանի որդին՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը շատ հետաքրքիր հանդիպում-զրույց ունեցավ ներկաների հետ՝ խոսելով թե՛ ֆիլմից, թե՛ իր ունեցած հիշողություններից:
Մինչ Հրանտ Թոխատյանի հետ հանդիպումը դպրոցականները դիտեցին հայկական լավագույն մուլտֆիլմերից՝ «Աբու Հասանի մաշիկները», «Գտնված երազ»-ը և «Պույ-պույ մկնիկը», որից հետո կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում դպրոցականները երկար ու ջերմ զրույց ունեցան Հրանտ Թոխատյանի հետ՝ խոսելով նաև իրենց երազանքներից, դերերից, ցանկություններից:
Հատկապես ուրախալի է, որ երիտասարդ ստեղծագործողները ցանկություն ունեն լսելու վարպետների կարծիքը և ոչ միայն լսելու, այլ նաև երկխոսելու: Դրա վկայությունն են Կինոյի տան փոքր կինոսրահի ու «Բուխարու սրահ»-ի մեծ հոսքերը:
Հարություն Խաչատրյանը, որ Իտալիայում է որպես «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և «Ոսկե Ծիրան կինոյի զարգացման հիմնադրամի» նախագահ, բացի «Սահման» ֆիլմի հետահայաց ցուցադրությանը մասնակցելուց, Իտալիայում համագործակցության հուշագիր է ստորագրելու նաև իտալական «Սուդեստիվալի» հետ, ինչպես նաև հայկական պատվիրակության հանդիպումներում ներկայացնելու է հայկական կինոն և հայկական կինոյին առնչվող հարցերը:
Զորայր Խալափյանի հրաշալի պատմվածքի հիման վրա գրված կինոսցենարը՝ տաղանդավոր կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի կինոմտածողության արդյունքում վերածվել է հրաշալի մի ֆիլմի, որն արդեն մի քանի սերունդ համարում է իր ֆիլմը:
Այնքան մեծ էր հանդիսատեսի հետաքրքրությունը, որ ֆիլմը միաժամանակ ցուցադրվեց թե կինոյի տան փոքր կինոսրահում, թե «Բուխարու սրահում», որտեղ էլ ֆիլմի ցուցադրությունից հետո կայացավ անկեղծ ու անկաշկանդ զրույց հանդիսատեսի հետ:
Հիմնադիր հանդիպումը, որը կայացավ շատ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, համատեղել էր Վանաձորի ստեղծագործող երիտասարդությանը, կինոյի, թատրոնի, կինոկրթության ներկայացուցիչների:
Բաբկեն Չոբանյանի անկեղծությունը թույլ տվեց իրական վարպետության դաս անցկացնել դերասանական արվեստի մասին, որին մասնակցեցին նաև ռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը, Արեն Մալաքյանը և այլոք:
Ինչպես կինոյում, երբ ռեժիսորները մենակ չեն թողնում դերասաններին, այնպես էլ այս ԿինոԶրույցում Շանթ Հովհաննիսյանին մենակ չթողեցին կինոռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը, Մհեր Մկրտչյանը և կինոերեկոն վերածվեց բանավեճի, կարծիքների սուր փոխանակման, տեսակետների բախման:
Թեև ֆիլմը անակնկալներ չմատուցեց, բայց ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցած շատ հետաքրքիր հանդիպում-զրույցը գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ, երեկոն փոխակերպեց չարենցյան մտերմիկ ու խորքային մի զրույցի, այդ թվում և ֆիլմի շուրջ:
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 50-ամյա հոբելյանն առիթ էր, որ դպրոցականները ևս մեկ անգամ առնչվեն մալյանական ու մաթևոսյանական աշխարհների հետ, կինոմիջավայրում, մեծ էկրանին, կինոդահլիճում դիտեն ֆիլմ, որն այլ զգացողություններ է առաջացնում, հանդիպեն ֆիլմերի ստեղծողների հետ ու անմիջականորեն խոսեն կինոյից, գրականությունից, արվեստից:
Շարունակական խոսակցությունը՝ ժամանակակից կինոյի զարգացման տենդենցները և հայկական կինոյի զարգացման հեռանկարները, արդեն մեկ և կես ամիս քննարկվում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում՝ որպես հարթակ ծառայելով երիտասարդ սերնդի կինոգործիչների և կինոյում որոշակի ճանապարհ անցած և հաջողություններ գրանցած կինոգործիչների միջև:
Այցի ընթացքում պաշտոնյաները հանգամանորեն ծանոթացան թե ապագա Ազգային Սինեմատեքի տարածքին, թե նախագծային փաստաթղթերին և թե հանգամանորեն քննարկեցին մայրաքաղաքում նոր մշակութային միջավայրի ստեղծման կարևորությունն ու նշանակությունը, թե կառավարման հնարավոր մոդելները, թե մասնավոր հատվածի ներդրումային հնարավորությունները՝ թանգարանի ենթակառուցվածքների զարգացման գործում:
Մելիք Կարապետյանն էլ բոլոր մանրամասներով ներկայացրեց այն պատմությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել փարաջանովյան ժապավեններն այսօր ոչ միայն ներկայացնել միջազգային հարթակներից, այլև փրկել ու ունենալ որպես հայկական կինոժառանգության կարևոր մաս:
Գայանե Մարտիրոսյանը լինելով շատ հետաքրքիր զրուցակից, անշուշտ, շատ բովանդակալից ու հետաքրքիր զրույց վարեց հերթական կինոդիտմանը ներկա դպրոցակաների հետ, որը կարծում ենք ուսանելի էր ոչ միայն նրանց համար, այլև նրանց ուղեկցող ծնողների ու ուսուցիչների:
Մի քանի ժամ տևած զրույցը բավական հետաքրքիր էր, քանզի Լևոն Մինասյանը գյումրեցուն հատուկ հումորով շատ հանգամանալից խոսեց թե այսօր Եվրոպայում նկարահանվող կինոյի, թե կինոքաղաքականության, թե Եվրոպական կինոփառատոնային միտումների, թե կինովարձույթի շուկաների մասին և թե կիսվեց իր մոտեցումներով այն կինոյի մասին, որը նկարահանվում է Հայաստանում և որը կարող է նկարահանվել:
Այս անգամ դիտման էին ներկայացված երիտասարդ ռեժիսորներ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ՝ «Քամու հետ» և ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ՝ «Ախմախը» ֆիլմերը, իսկ քննարկելու էին ստեղծագործությունները կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ու սցենարիստ ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆԻ մասնակցությամբ:
Նաիրա Մուրադյանն առանց կաղապարային մոտեցումների խոսեց նաև կոնկրետ ֆիլմերի մասին, նաև մեր հասարակության համար կուլտային ֆիլմերի մասին՝ անկեղծության մեծ չափաբաժնով ներկայացնելով իր տեսակետները, մոտեցումներն ու ընկալումները:
Տասնյակ լուսավոր հայացքներով փոքրիկներ Երևանի թիվ 192 հիմնական դպրոցից նախ դիտեցին «Բարեկենդան»,«Խոսող ձուկը» և «Կիկոսի մահը» մուլտֆիլմերը, այնուհետև ավելի քան մեկ ժամ Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում
«հարցաքննեցին» Դավիթ Սահակյանցին:
Երեք երիտասարդ ռեժիսորներ Մանե Բաղդասարյանը, Մանե Գիրգորյանը և Մարիամ Եգորյանը ներկայացրել էին իրենց ֆիլմերը, որոնց շուրջ դիտումից հետո պետք է կայանար խոսակցություն կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի, կինօօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի ու դերասան, սցենարիստ Արշո Հարությունյանի մասնակցությամբ:
Համբարձում Խաչանյան - Արամ Ամիրբեկյան դերասանական անզուգական զույգի մասնակցությամբ երկու վարսավիրների արկածները, որոնք վարչապետի կարգադրությամբ որոշ ժամանակ հանդես են գալիս արտասահմանյան դիվանագետների դերում, բազմաթիվ խորքային խնդիրներ է արծարծում:
Երկար զրույցը, որ ծավալվեց ֆիլմի դիտումից հետո, Դավիթ Մաթևոսյանի, Նարինե Մալյանի մասնակցությամբ, դարձավ մի անկրկնելի երեկոյի առանցքը, որի ընթացքում նոր, բազում նոր գույներով ընդգծվեցին Հրանտ Մաթևոսյանն ու Հենրիկ Մալյանը, Խորեն Աբրահամյանն ու Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանն ու Ազատ Շերենցը, շատ սիրելի մարդիկ ու սիրելի անուններ, որոնք ֆիլմի աստղաբույլի մաս են կազմում:
Այս նախագիծը մեծ գոհունակությամբ են ընդունել թե դպրոցականները, թե նրանց ուսուցիչները, թե դպրոցականները և մենք այս մեծ ոգևորությամբ շարունակելու ենք այս նախագիծը:
Այս հանդիպումը ևս եկավ ապացուցելու, որ Կինո#Զրույցներ խորագիրը կրող հանդիպումների շարքը շատ էական է ստեղծագործողների համար, որովհետև թույլ է տալիս իրենց խնդիրները բարձրաձայնել, անկեղծ ու բաց խոսել դրանց մասին, որոնել լուծումներ, խորհրդակցել ու նաև զրույցի միջոցով վեր հանել բոլոր կողմերը:
22 տարվա վաղեմության այս ֆիլմը հիմնականում անհայտ էր հայ հանդիսատեսին: Եվ ահա երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը հանդիսատեսը դիտեց ֆիլմը, որը կոչվում է ՆՐԱ ՀԱՅ ԱՐՔԱՅԱԶՆԸ:
Հատկանշական է, որ Կինոյի տանը տեղի ունեցող հանդիպումները, կինեմատոգրաֆիստների միության կինոնախագծերը միավորում են մի քանի սերունդների և ուրախալի է, որ գերակշռում են երիտասարդները:
Վահագն Տեր-Հակոբյանի խոսքի ուղիղ հեռարձակման տեսագրությունն առկա է մեր էջում, իսկ մնացածի՝ ջերմ մթնոլորտի, աշխույժ զրույցի ու հետաքրքրվածության մասին խոսում են լուսանկարները:
Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահ»-ում ուղղակի տեղ չկար և այս փաստը խոսում է այն մասին, որ կինոյի զարգացման խնդիրներն այսօր արդիական են առավել, քան երբևէ:
... Բարձրահասակ, սոկրատյան ճակատով, կիրթ, մտացի՝ շատ դեպքերում, դիրքից դիրք անցնելիս, Երզնկյանը ծածանում էր ոչ թե ինտերնացիոնալիստի իր գեղեցիկ դրոշը, այլ՝ իր անձնական առաքինությունը:
Երեկոն բացառիկ էր նաև այնքանով, որ ֆիլմի դիտումից հետո ներկաները հանդիպեցին Ամասի Մարտիրոսյանի թոռնուհուն՝ բազմաթիվ սիրված անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանին:
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀԸ» մնում է այն ջերմ միջավայրը, որտեղ սիրում են հավաքվել մարդիկ՝ նշելու իրենց համար թանկ ու կարևոր իրադարձություն:
Հերթականը՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի գրքի շնորհանդեսն էր:
Հավաքին, որին մասնակցում էին Շիրակի մարզի բազմաթիվ կինոգործիչներ, հանգամանորեն խոսվեց այն աշխատանքների ու անելիքների մասին, որոնք սպասվում են նորաստեղծ գիլդիային, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնք դրված են գիլդիայի առջև:
Ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահում» երկար շարունակվեց խոսքուզրույցը, հուշերի բազմաթիվ դրվագներ ներկայացվեցին, որոնք էլ շատ յուրահատուկ կերպով լրացրեցին պատումը Մեծ Արտիստի մասին:
Ավելի քան 80 էջից բաղկացած հաշվետվությունում մանրամասնորեն ներկայացված էին բոլոր այն աշխատանքները, որոնք տարբեր ուղղություններով իրականացվել են անցած մեկ տարում՝ սկսած վերաբացված կինոյի տան դռներից, մինչև կինոցուցադրումների, կինոքննարկումների, կինոբանավեճերի հանգամանալից ներկայացում, Կինոյի տան մեծ դահլիճի նորոգում 43 տարի անց...
Հրանտ Հակոբյանի ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ֆիլմը պատում էր Վարպետի մասին՝ նրա անցած կյանքի դրվագներով, անցած մեծ ճանապարհի կեռմաններով, Վարպետի խոհերով, զգացումներով:
Երեկ, նոյեմբերի 20-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահ»-ում հավաքվածները երկար ու ջերմ զրուցում էին հայ-իտալական կինոառնչություններից:
ՌեԱնիմանիա միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան դահլիճ էր բերել բազմաթիվ հյուրերի՝ դիվանագետների, պաշտոնյաների, կինոռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և այլոց:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Կիսլերը, ՌեԱնիմանիա փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին ներկայացրեցին երեկոն և հյուրերին, որից հետո բեմ հրավիրված երաժիշտը ավելի քան մեկ ու կես ժամ դահլիճը պահեց լարվածության բարձրակետում, մեծագույն հաճույք պատճառելով ներկաներին:
Հոկտեմբերի 28-ին, ՌեԱնիմանիա միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությամբ, երբ մեծ դահլիճի էկրանին հայկական մուլտֆիլմերն էին, իսկ այդ ֆիլմերի սքանչելի երաժշտությունը դահլիճում հնչեցնում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ մեծ նվագախումբը, մշակութային միջավայրը տեղափոխվել էր Կինոյի տան մեծ դահլիճ:
Հայ կինոյի բեղմնավոր ճանապարհ անցած ռեժիսորներից և կինոյի կազմակերպիչներից մեկի՝ Արկադի Հայրապետյանի ծննդյան 90-ամյակին էր նվիրված Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում (Հ. Մալյանի անվան թատրոն) տեղի ունեցած երեկոն...
Նա նկարահանել է 15-ից ավելի ֆիլմ, այդ թվում և ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ֆիլմը՝ նվիրված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, որը, ի թիվս նրա այլ ֆիլմերի, դիտեցին երեկոյի մասնակիցները:
Գուցե դժվար է պատկերացնել, որ տասնյակ երիտասարդներ երեկոյան ժամանցի համար նախընտրում են Կինոյի տանը դիտել Նարեկացուն նվիրված ֆիլմ ու երկար քննարկել ֆիլմն ու խոսել Նարեկացու մասին, բայց դա իրողություն է:
Հայկական կինոյի լավագույն ռեժիսորներից մեկի՝ Հովիկ Հախվերդյանի «ՍԵՐՈԲԻ ԾԱՌԸ» կարճամետրաժ կինոնկարը, որը նկարահանվել էր 1978 թվականին, 40 տարի անց՝ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ ԽՈՐԱԳՐՈՎ ցուցադրվեց Կինոյի տան փոքր կինոսրահում՝ ներկաներին վերադարձնելով այն Երևանն ու այն մարդկային միջավայրը, որն արտացոլված է ֆիլմում:
Բազմաթիվ երիտասարդներ, որոնք եկել էին ազնավուրյան երեկոյին, կինոցուցադրումից առաջ մեծ հետաքրքրությամբ լսեցին ճանաչված կինոգետ, գրականագետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանին, որը երկար տարիներ անց կրկին Կինոյի տանն էր...
Ֆիլմի դիտումից հետո, ինչպես միշտ, ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ-ի ջերմ մթնոլորտում երկար ու բովանդակալից զրույց ծավալվեց ֆիլմի շուրջ, բազմաթիվ հետաքրքրական մանրամասներ պատմվեցին նկարահանման հրապարակից, ֆիլմի ճակատագրից, դերասանների ու ստեղծագործական խմբի աշխատանքներից:
Կինոյի տան «Բուխարու սրահ»-ը ժամեր շարունակ շնչում էր հայկական կինոյի մթնոլորտով, որի կենտրոնում դպրոցականներն էին, որոնք, վստահաբար, տուն վերադառնալիս ավելի խորությամբ կփորձեն ուսումնասիրել հայկական կինոն, մանավանդ, որ սա առաջին հանդիպումն էր յուրահատուկ կինոխաղի հետ, բայց ոչ՝ վերջինը:
Հայկական կինոյում բազմաթիվ չեն միջազգային կինոփառատոներում կնոջ դերի համար «Լավագույն դերասանուհի» մրցանակին արժանանալու փաստերը: Այդպիսի բացառիկ պատեհություն ժամանակին հայ կինոյին նվիրել է հայ կինոյի նվիրյալ անուններից՝ Գալյա Նովենցը...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը սեպտեմբերի 5-ին այցելեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն՝ ծանոթանալու Հայաստանի Ազգային Սինեմատեքի կառուցման նախագծին:
Ճանաչված նկարիչ ՆԵՐՍԵՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ Կինեմատոգրաֆիստների միությանն էր նվիրում մեր կինոյի մեծանուն վարպետների՝ կինեմատոգրաֆիստների միության բոլոր նախկին նախագահների մեծ մատիտանկար դիմանկարները...
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, երկար շրջեց այն տարածքներում, ուր ոչ հեռու ապագայում լինելու է հայկական ժամանակակից կինոթանգարանը՝ Սինեմաթեքը:
Հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմը՝ «Եվա»-ն, առաջին ֆիլմն էր, որ տասնամյակներ անց Կինոյի տան մեծ դահլիճի վերաբացումից հետո ցուցադրվեց կինոյի մարդկանց համար այդ հարազատ դահլիճում:
Մասնագիտական խումբն աշխատում է աշխարհի ժամանակակից Սինեմաթեքների ուսումնասիրությամբ և հայկական Սինեմաթեքի զարգացման ծրագրերի, տեսլականների ստեղծման ուղղությամբ:
Հունիսի 29-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը կինոյի տոն էր ... 43 տարի անց վերաբացվում էր Կինոյի տան լեգենդար մեծ դահլիճը: 8 ամիս անց կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցած փոփոխություններից, ևս մեկ դուռ բացվեց Կինոյի տան դռներից: Առջևում ի թիվս այլ գործերի, մեծ կինոթանգարանի՝ Սինեմատեք-ի գլոբալ նախագիծն է, որի աշխատանքներն արդեն ծրագրման փուլում են:
Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում երեկոն նվիրված էր կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին, հյուրերն էլ նրա մտերիմներն էին, երկար տարիների ընկերները, մերձավորներ, նրա կինոյի երկրպագուներ, երիտասարդներ:
«Վերադարձ կինոյի տուն» խորագրով ջերմ երեկոն այս անգամ նվիրված էր կինոարվեստում իր ուրույն հետքը թողած արվեստագետի՝ Ալբերտ Մկրտչյանի հիշատակին: Կինոյի տան փոքր կինոսրահի էկրանին հայ կինոյի վարպետներից Ալբերտ Մկրտչյան ռեժիսորի կինոն էր՝ նրա առաջին կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հուշարձանը»-ը և «Լուսանկարը»:
Դասախոսություն-քննարկում-զրույց ձևաչափով հանդիպումը կինոռեժիսոր, պրոդյուսեր Լիանա Սմբատյանի հետ էր: Ինչպե՞ս են սովորեցնում ստեղծել կինո գլխավոր հարցը քննարկման առանցքում էր, որն էլ դարձավ ջերմ, մտերմիկ մթնոլորտում անցած զրույցի հիմնական թեման:
«Վերադարձ Կինոյի տուն» խորագրով կինոերեկոյի «հյուրն» այս անգամ տաղանդավոր գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ Աղասի Այվազյանն էր, որի կինոն մեծ հետք է թողել հայկական կինոարվեստում:
Որ նա եզակի մարդ էր՝ նշում էին բացառապես նրա բոլոր ընկերները: Որ նա լեգենդ էր, առաջնորդ, բոլորն այդ մասին խոսում էին անթաքույց: Որ նա համարձակվեց անհայտի մեջ սկսել փառատոնային շարժումը...