Ինչպես անդամակցել

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանն անդամակցելու համար

պետք է առաջնորդվել հետևյալ ընթացակարգով:

 

-Միության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը դիմում է ՀԿՄ Վարչությանը՝ ներկայացնելով

-Գրավոր դիմում

-Համապատասխան պրոֆեսիոնալ գիլդիայի երաշխավորագիր

-Անձնական թերթիկ

-Ստեղծագործական թերթիկ

- Ինքնակենսագրություն

-Ոչ պակաս, քան 3 (երեք) տարվա անդամության ստաժ ունեցող Միության 3 (երեք) անդամի գրավոր երաշխավորագիր:

-Կրթության վկայականի (դիպլոմի) պատճեն:

-3 x 4 չափի 3 լուսանկար

Պրոֆեսիոնալ գիլդիայի երաշխավորագրի, Գրավոր դիմումի, Անձնական թերթիկի, Ստեղծագործական թերթիկի, Միության անդամի երաշխավորագրի օրինակելի ձևերը՝ հաստատված միության վարչության կողմից, ստանալու համար պետք է դիմել պրոֆեսիոնալ գիլդիաների աշխատանքները համակարգող ՀԿՄ նախագահի տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԻՆ

Հեռ.՝ +37410 54 01 82

Դրանք կարելի է ստանալ նաև էլ. փոստով կամ ներբեռնել միության պաշտոնական կայքից:

Լրացված բնօրինակները պետք է ներկայացնել պրոֆեսիոնալ գիլդիաների աշխատանքները համակարգող ՀԿՄ նախագահի տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԻՆ

 

ՀԿՄ անդամ դառնալու կարգը սահմանված է ՀԿՄ Կանոնադրությամբ, որն ընդունվել է

ՀԿՄ 25.նոյեմբերի 2017թ. Ժողովում:

 

Քաղվածք ՀԿՄ կանոնադրությունից

 

ԳԼՈՒԽ 4

 

4 . ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4.1.Միության անդամ կարող են դառնալ տասնութ տարին լրացած պրոֆեսիոնալ կինոգործիչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև տեսալսողական ոլորտում աշխատող, կինոմասնագիտություններ և (կամ) կինոկրթություն ունեցող, տեսալսողական ոլորտում աշխատող ստեղծագործական այլ մասնագիտություններ ունեցող գործիչներ՝ խմբագիրներ, կինոգետներ, կինոքննադատներ, կինոարխիվային գործի, պրոդյուսինգի, կինոտեխնիկայի, կինոարտադրության, կինովարձույթի, կինոցուցադրության մասնագետներ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով հեղինակային և խառը իրավունքի կրողներ, որոնք ընդունում են Միության Կանոնադրությունը, ցանկանում են մասնակցել նրա գործունեությանը, վճարում են մուտքի վճար և անդամավճար, եթե այդպիսիք սահմանված են:

4.1.2. Միության անդամ կարող են դառնալ հայկական կինոյի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք:

 

4.1.3. Միության անդամ կարող են դառնալ իրավաբանական անձինք: Իրավաբանական անձանց միության անդամ դառնալու հանգամանքը չի ենթադրում իրավաբանական անձի անդամների և (կամ) նրա մասնակիցների անդամակցություն Միությանը:

 

4.1.4. Հայկական կինոյի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող անձանց վաստակը ընդգծելու, նրանց ծառայությունը հայկական կինոյում գնահատելու համար կարող է շնորհվել Միության պատվավոր անդամություն: Միության պատվավոր անդամության շնորհման հարցը լուծում է Միության Վարչությունը:

 

4.1.5.Միության անդամների մուտքի վճարի և անդամավճարի կարգը, չափը, դեպքերը և ժամկետները սահմանում է Միության Վարչությունը:

 

4.1.6. Միության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է կազմակերպության Վարչությանը՝ ներկայացնելով համապատասխան պրոֆեսիոնալ գիլդիայի երաշխավորագիր, անձնական թերթիկ, ստեղծագործական թերթիկ, ինքնակենսագրություն, ոչ պակաս, քան 3 (երեք) տարվա անդամության ստաժ ունեցող Միության 3 (երեք) անդամի գրավոր երաշխավորագիր, կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը, պրոֆեսիոնալ աշխատանքները հաստատող նյութեր (ֆիլմեր, սցենարներ, գրքեր, էսքիզներ, հրապարակումներ և այլն՝ ըստ մասնագիտությունների):

 

Պրոֆեսիոնալ գիլդիայի երաշխավորագրի, գրավոր դիմումի, անձնական թերթիկի, ստեղծագործական թերթիկի, Միության անդամի երաշխավորագրի ձևերը սահմանվում են Վարչության կողմից:

 

4.1.5. Միության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Վարչությունը:

 

4.1.6. Միության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

 

4.1.7. Միության բոլոր անդամները պետք է ունենան պրոֆեսիոնալ գիլդիաների անդամակցություն:

 

4.1.7. Միության բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ և կրում են պարտավորություններ՝ անկախ կոչումից, պաշտոնից և Միությանն անդամակցության ստաժից: