ՀԿՄ-ի մասին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպությունն այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց (ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող) ստեղծագործական հասարակական միավորում է, որն իրենց շահերի ընդհանրության հիման վրա, կամավորության, անհատական անդամակցության սկզբունքով, օրենքով սահմանված կարգով միավորում է պրոֆեսիոնալ կինոգործիչների:

Այն իրավահաջորդն է 1957 թվականին Խորհրդային Միությունում ստեղծված «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» ստեղծագործական կազմակերպության: Քննարկելով Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջարկը՝ Հայկական ՍՍՀ կինեմատոգրաֆիայի աշխատողների միություն կազմավորելու մասին, Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն 1957 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է ընդունում առաջարկն ընդունելու մասին և ստեղծում է Կազմբյուրո՝ հետևյալ կազմով.

Ստեփան Կևորկով՝ ռեժիսոր (նախագահ), Գրիգոր Մելիք-Ավակով՝ ռեժիսոր (նախագահի տեղակալ), Վախթանգ Անանյան՝ գրող, Հակոբ Սալախյան՝ ստուդիայի սցենարական բաժնի ղեկավար, քննադատ, Արտաշես Հայ-Արտյան՝ ռեժիսոր, Սերգեյ Գևորգյան՝ օպերատոր, Ժիրայր Վարդանյան՝ օպերատոր, Եֆրեմ Ռուդման՝ ստուդիայի գլխավոր ինժեներ, Լազր Սարյան՝ կոմպոզիտոր:

Հայաստանի կինեմատոգրաֆիայի աշխատողների միությունը կազմավորվում է համաձայն Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի հունվարի 9-ի թիվ 42 կարգադրության:

Միության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 1962 թվականի հոկտեմբերի 12-13-ը, որի ժամանակ ընտրվել է միության ղեկավար մարմինը՝ վարչությունև և վարչության առաջին քարտուղար է ընտրվել Ստեփան Կևորկովը:

Անցած տարիներին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ղեկավարել են կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանը, Լաերտ Վաղարշյանը, կինոգործիչ, կինոգետ Կարեն Քալանթարը, կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանը, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը: 

2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության արտահերթ Ժողովում, ձայների բացարձակ առավելությամբ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

 

ԱՅՍՕՐ՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, որպես պրոֆեսիոնալ կինոգործիչների նորացված ստեղծագործական հասարակական միավորման նպատակներն ու խնդիրներն են.

Կինոոլորտի բոլոր ուղղությունների զարգացման համար նպաստավոր պայմանների, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն աջակցելը, կինոմիջավայրի և ստեղծագործական մթնոլորտի ձևավորմանն օժանդակելը, կինոյի հանրայնացմանն ու քարոզչությանը միտված գործունեությանը նպաստելը:

Պետության կողմից տարվող մշակութային, մասնավորապես՝ կինոքաղաքականության հայեցակարգային ծրագրերի ստեղծմանն ու մշակմանը մասնակցային կերպով աջակցելը, ոլորտային օրենքների և որոշումների, իրավական այլ ակտերի ստեղծման գործում կինոգործիչների մասնակցայնությանը նպաստելը, այդ մասին նրանց մշտական տեղեկատվության ապահովումը, ինչպես նաև կինոգործիչներին մտահոգող հարցերը և պետության կողմից վարվող կինոքաղաքականության վերաբերյալ նրանց կարծիքները պետական մարմիններին ներկայացնելը:

Նպաստել և աջակցելը հայկական կինոյի՝ որպես ազգային մշակույթի կարևոր բաղադրիչի, որն ունի համազգային և միջազգային նշանակություն, մաս է կազմում մշակույթների երկխոսության, ժողովուրդների միջև փոխգործակցության և փոխըմբռնման, բոլոր ժանրերի և տեսակների զարգացմանն ուղղված քայլերին:

Նպաստել և աջակցել կինոոլորտում կառուցվածքային փոփոխությունների և զարգացման ռազմավարությունների, նպատակային ներդրումային քաղաքականության մշակմանը և իրագործմանը, նորարարական գաղափարների ներդրմանը, կինոոլորտի արդիականացմանը, մրցունակ կինոարտադրանքի թողարկմանը, միջազգային կինոինդուստրիայում Հայաստանի կինոոլորտի, ազգային ֆիլմի ինտեգրմանը, առաջխաղացմանը:

Աջակցել Միության անդամների սոցիալական, քաղաքացիական, մասնագիտական, աշխատանքային, հեղինակային և խառը իրավունքների, ինտելեկտուալ սեփականության և օրինական շահերի պաշտպանությանը, ստեղծագործական գործունեության համար պայմանների ստեղծմանը և բարելավմանը:

Նպաստել պրոֆեսիոնալ շահերի պաշտպանության շուրջ կինոոլորտի մասնագետների համախմբմանը, ըստ մասնագիտությունների պրոֆեսիոնալ գիլդիաների ստեղծմանը, նրանց միջև ստեղծագործական կապերի ամրապնդմանը և զարգացմանը:

Իր կանոնադրական նպատակների իրագործման, ինչպես նաև կինոյի քարոզչության, հանրայնացման նպատակով նպաստել և աջակցել փառատոների, ստուգատեսների, կոնֆերանսների, ստեղծագործական հանդիպումների, ֆիլմերի դիտումների և քննարկումների, կոնգրեսների, սիմպոզիումների, սեմինարների, ժողովների, խորհրդակցությունների, ցուցահանդեսների, տոնավաճառների, շուկաների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել այդպիսիք:

Միության և/կամ այլ կազմակերպություններից ներգրավված միջոցներով ինքնուրույն և/կամ համատեղ ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու համար սոցիալական, տնտեսական, ֆինանսական, այլ անհրաժեշտ պայմաններ՝ ի շահ Միության և նրա անդամների ստեղծագործական բնականոն գործունեության, իրականացնել Միության անդամների կարիքների աջակցությանն ուղղված սոցիալական ծրագրեր:

Պետական համապատասխան կառույցների հետ գործակցությամբ նպաստել և աջակցել կինոֆոնդի, կինոժառանգության պահպանման, ընդլայնման, հանրայնացման խնդիրների լուծմանը:

Նպաստել հայկական կինոարտադրանքը, հայկական կինոժառանգությունը, ազգային ֆիլմերը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կազմակերպվող փառատոներում, ստուգատեսներում և այլ համապատասխան միջոցառումներում ներկայացնելուն, անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնել դրանք:

Նպաստել և աջակցել կինոփառատոնային շարժման կայացմանը, ընդլայնմանը և զարգացմանը Հայաստանում, իր հնարավորությունների սահմաններում աջակցել հայաստանցի կինոգործիչների մասնակցությանը միջազգային փառատոներում, ստուգատեսներում, մրցույթներում, այլ միջոցառումներում:

Նպաստել և աջակցել Միության, Միության անդամ կինոգործիչների միջազգային կապերի ձևավորմանը, զարգացմանն ու ընդլայնմանը, տեղեկատվական և ստեղծագործական փոխանակություններին, միջազգային փոխանակություններին կինոոլորտում, դրանցում ներգրավել միջազգային համբավ ունեցող կինովարպետների՝ ծանոթանալու նոր տեսալսողական, տեխնոլոգիական կինոպրոցեսներին, կազմակերպել և ուսումնասիրել նոր, առաջավոր փորձը, նոր տեխնոլոգիական լուծումները:

Նպաստել տեսալսողական արտադրանքի ստեղծման, տիրաժավորման, տարածման և իրացման նախագծերի կայացմանը, աջակցել և նպաստել դրանց իրականացմանը:

Ստեղծել ակումբներ՝ հայկական կինոյի, կինոժառանգության, ազգային ֆիլմերի աջակցության և հանրայնացման համար ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անցկացնել շնորհանդեսներ, այլ միջոցառումներ, գովազդել անցկացվող միջոցառումները:

Նպաստել և աջակցել կինոոլորտի մասնագիտությունների ստեղծագործական դպրոցների, կուրսերի, խմբերի, հոսքերի, լաբորատորիաների, աքսելերատորների, աջակցման, առաջխաղացման խմբերի հիմնմանը և ստեղծմանը, անհրաժեշտության դեպքում հիմնել և/կամ ստեղծել այդպիսիք, իրականացնել կրթական գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, անցկացնել վարպետաց դասեր, առաջավոր մեթոդոլոգիաների, փորձի ներդրման առումով նպաստել և աջակցել կինոոլորտի ուսումնական հաստատությունների որակի բարձրացմանը, կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը:

Իր միջոցներով և/կամ այլ մասնակցությամբ հնարավորինս աջակցել Միության երիտասարդ անդամներին, կինոոլորտում ընդգրկված ուսանողներին՝ անցնելու կրթական, ստեղծագործական վերապատրաստման, որակավորման, մասնագիտական գիտելիքների կատարելագործման գործունեություն օտարերկրյա կինոկրթական հաստատություններում, կինոստուդիաներում, միջազգային փառատոներում, այդ նպատակներով հյուրընկալել օտարերկրյա մասնագետների:

Իր բոլոր կարողություններով աջակցել երիտասարդ կինոգործիչներին, նպաստել երիտասարդական կինոյի, երիտասարդական հարթակների զարգացմանը, երիտասարդ ստեղծագործողների համախմբմանը, նրանց նախաձեռնությունների առաջխաղացմանը:

Նպաստել և աջակցել ֆիլմերի, սցենարների, օպերատորական, ռեժիսորական, դերասանական և այլ կինոմասնագիտությունների գծով մրցույթների անցկացմանը, անհրաժեշտության դեպքում անցկացնել այդպիսիք, իր միջոցներով և/կամ այլ կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքմամբ իրականացնել հրատարակչական, լրատվական, տեղեկատվական, քարոզչական, գովազդային, հանրային կապերի զարգացմանն ուղղված գործունեություն:

Համագործակցել մշակութային, ստեղծագործական միությունների, կազմակերպությունների հետ:

Ներկայացնել Միության և իր անդամների շահերը պետական և հասարակական կազմակերպություններում, տարբեր ատյանի դատարաններում.

Անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միությանը պատկանող հիմնական միջոցների, գույքի պահպանման համար:

Տեղեկություններ ստանալ կինոոլորտի, Միության անդամների իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին վերաբերող նորմատիվ-իրավական ակտերի նախապատրաստման և ընդունման մասին, նախաձեռնել և մասնակցել մշակութային քաղաքականությանը, կինոոլորտին վերաբերող օրենքների, ոլորտային այլ օրենքների, նորմատիվ ակտերի մշակման և քննարկման աշխատանքներին, անցկացնել կինոոլորտում Միության կանոնադրական նպատակներին վերաբերող օրենքների և օրենսդրական ակտերի նախագծերի, այլ ծրագրերի և նախագծերի հասարակական անկախ փորձաքննություն (էքսպերտիզա):

Միության շրջանակներում հիմնել և շնորհել մեդալներ, Միության Պատվավոր անդամի տիտղոս՝ համապատասխան վկայագրով, այլ մրցանակներ, շքանշաններ, պարգևներ, խրախուսման այլ միջոցներ, սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել Միության անդամներին պետական պարգևներ և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

Ներգրավել հայ և օտար ներդրողների՝ Միության նախագծերի և ծրագրերի իրականացման համար:

Իր ծրագրերի իրագործման նպատակով մասնակցել կինոտեսասրահների, կինոկենտրոնների, կինոակումբների, կինոթատրոնների, այլ կինոկառույցների կազմակերպմանը, հիմնադրմանը: