pt:page_text, lang:arm
փոքր կինոսրահ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան ՓՈՔՐ ԿԻՆՈՍՐԱՀԸ մինչև 50 տեղանոց շատ հարմար մի վայր է հատկապես կամերային կինոցուցադրությունների, կինոերեկոների, ցերեկային և մասնավոր կինոդիտումների, կինոնախագծերի շնորհանդեսների և այլ ձեռնարկումների համար:

Միջավայրը, որ ստեղծված է այս սրահում, թույլ է տալիս ավելի մտերմիկ մթնոլորտում անցկացնել միջոցառումները, մանավանդ, որ հնարավորություն կա համադրելու բազմոցների և աթոռների դասավորությունը և ստանալ յուրաքանչյուր իրադարձության համար ավելի նպաստավոր ու հարմար իրավիճակ:

Այն նաև հարակից է նշանավոր «ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ»-ին և միջոցառումներից առաջ և հետո հնարավոր է «ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ»-ում կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ, գինեձոներ, շնորհանդեսներ և այլն…