pt:page_text, lang:arm
Վերստուգիչ հանձնաժողով

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՏԵՓԱՆ (Նախագահ)

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿԵՍԱՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՏ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

 

Միության վերստուգող հանձնաժողովը իրավասու է.

Տարին մեկ անգամ անցկացնել Միության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:

Ծանոթանալ Միության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել Միության մարմիններին:

Պահանջել և ստանալ Միության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն:

Իրականացնել կանոնադրությամբ և Միության Ժողովի որոշումներից բխող այլ լիազորություններ:

Վերստուգող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաև Միության և (կամ) վարչության անդամների 1/3-ի, վերստուգող հանձնաժողովի անդամների 1/3-ի, Միության նախագահի պահանջով:

Միության վերստուգող հանձնաժողովը ստուգման արդյունքները ներկայացնում է և՛ Միության Վարչությանը, և՛ Միության Ժողովին:

Միության վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով՝ Ժողովի կողմից: Նա մասնակցում է Միության Վարչության նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

Վարչության անդամները և Միության նախագահը չեն կարող լինել վերստուգող հանձնաժողովի անդամներ:

Միության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Ժողովի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի եզրակացության հետ մեկտեղ: