մաթոսյան ռոբերտ

Ծնվել է 1945թ.
1968 թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանը:
ՀՀԳ (այժմ` Արմենպրես) գործակալության հատուկ թղթակից:
«Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ:
1969 -1991 թթ. հիմնադրել և խմբագրել է «Ֆիլմ» թերթը:
1991 - 1993 թթ. ստեղծել է «Գեղարվեստ» թերթը, ապա` ստեղծագործական միավորումը:
Հրապարակել է կինոյին նվիրված ավելի քան 20 հազար տեղեկատվական, ճանաչողական, քննադատական նյութեր և հոդվածներ:
Պարգևատրվել է «Մ. Ա. Շոլոխով 100» հուշամեդալով:
2008 թվականից առ այսօր խմբագրում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և մշակույթի նախարարության «+Կինո» ամսագիրը
Ավելի քան հարյուր հոդվածի հեղինակ է:
ԳՐՔԵՐ
1. 1977 թ.- Հարցազրույց ձեզ համար:
2. 1980 թ. - Հենրիկ Մալյան:
3. 1982 թ. - Ազատ Շերենց:
4. 2007 թ. - Հարդագողի ճանապարհով:
5. 2011 թ. - Անկրկնելի կինոճանապարհ: