մալաքյան արեն

Ծնվել է 1991թ.
Ծնվել է 1991թ.:
2011թ. ընդունվել է ԵԹԿՊԻ կինոարվեստի բաժին:
2013-ին ներկայացրել է իր «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» ֆիլմը Սոֆիայի ուսանողական կինոփառատոնում և հաղթել «լավագույն մոնտաժ» անվանակարգում:
2013թ․-ին մասնակցել է «Աշխարհը արևածագից մինչ մայրամուտ» լեհական վավերագրական նախագծին, որի շրջանակներում նկարահանել է «Տատ ու պապ» ֆիլմը:
2014-ին նկարահանել է «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմը, որը տարբեր կինոփառատոներում ստացել է մրցանակներ, այդ թվում՝ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ:
2015-ին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հատուկ բաժին» հեռուստաֆիլմի ռեժիսորն է:
2018-ին ռեժիսորի «Ձյուն» ֆիլմի պրեմիերան կայացել է Շանհայի միջազգային կինոփառատոնում, մասնակցել մի շարք կինոփառատոների ՀՀ-ում և ԱՊՀ երկրներում: