ՆորություններՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ...
Հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմը՝ «Եվա»-ն, առաջին ֆիլմն էր, որ տասնամյակներ անց Կինոյի տան մեծ դահլիճի վերաբացումից հետո ցուցադրվեց կինոյի մարդկանց համար այդ հարազատ դահլիճում:
 
Առաջին անգամ նաև «Ոսկե Ծիրան» փառատոնի օրերին «հայկական համայնապատկեր» ծրագրի՝ ասել է թե հայերի ու հայկական արտադրության ֆիլմերի ողջ ընտրանին ցուցադրվեց Կինոյի տան մեծ դահլիճում:
 
Բազմաթիվ երիտասարդներ, բազմաթիվ լուսավոր դեմքեր, բազմաթիվ հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից ու Կինոյի տոն...
 
Այսպես է վերադառնում հայկական կինոն...
23.07.2018