ՆորություններԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷԻՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Օրեր առաջ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հաայստանի ազգային կինոկենտրոնի «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի նախագծի քննարկում:
 
Բաց հրավերին արձագանքելով քննարկմանը ներկա էին Հայաստանի ազգային կինոակադեմիայի, «Անկախ կինոգործիչների ակումբ» հասարակական նախաձեռնության, Հայաստանի կինոլրագրողների և կինոգետների ասոցիացիայի, «Երիտասարդական կինոալիք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ, պրոդյուսերներ, սցենարիստներ, ռեժիսորներ, շահագրգիռ կողմեր ու անձինք:
 
Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում լսվեցին տարբեր կարծիքներ, տեսակետներ, քննարկվեցին կոնկրետ դրույթներ, մոտեցումներ:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը նախագծի իր կողմից մշակված տարբերակը ներկայացրեց ընդհանուր քննարկման, նպատակ ունենալով կինոհամայնքի կողմից ձևավորել նախագծի ընդհանուր, միասնական տարբերակ և այն ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն:
 
Չնայած այն հանգամանքին, որ քննարկումը տևեց մի քանի ժամ, միասնական մոտեցումների ձևավորումը այդ փուլում հնարավոր չդարձավ:
 

 

Cinematographers were invited to discuss the drafted project of regulation

 
Few days ago the discussion of the drafted project of “The process and funding of film project competitions” regulation of National Cinema Center of Armenia took place with the initiative of the Union of Cinematographers of Armenia.
 
This was an open invitation, and among the attendees were presenters of National cinema academy of Armenia, the public initiative “Independent filmmakers of Armenia”, the Association of film critics and film journalists, the public initiative “Youth CineWave”, producers, screenwriters, directors, stakeholders and interested persons.
 
During the discussion, which lasted few hours, the attendees told their opinions and viewpoints, discussed specific provisions and approaches.
 
The presenters of the Union of Cinematographers of Armenia presented their version in general discussion, to form a general and unite version of the project by the cinecommunity and present it in the Ministry of Culture of Armenia.
 
Although the meeting lasted few hours, it was impossible to form unite approaches in this level of discussion.
10.06.2018