ՆորություններԿամաց-կամաց, քայլ առ քայլ, բայց հասնում ենք տեղ...
Հիմնանորոգման վերջին աշխատանքներն են ընթանում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճում: Արդեն ամբողջությամբ փոխվել է լուսավորման համակարգը, տեղադրվել են հակահրդեհային սարքավորումները, կարգերը և աթոռները նույնպես համարակալվել են:
 
Կինոյի տունը գրեթե պատրաստ է երկար դադարից հետո նորից հյուրընկալել իր հանդիսատեսին, կրկին դառնալ երևանցիների ամենասիրած վայրերից մեկը:
04.06.2018