pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԼՈՒՍԻՆ ԿԵՐԱԾ ՆՈՐԱԾԻՆԸ» ՓՈԹՈՐԿԵԼ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ
Երեկ կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր դահլիճում այս շաբաթվա առաջին կինոցուցադրում-կինոքննարկումն էր:
 
Էկրանին Արամ Շահբազյանի «Լուսին կերած նորածինը» ֆիլմն էր, որը «Բարև, սիրելիս» վերնագրով ցուցադրվել էր «Մեր երազանքի ճանապարհը» կինոնախագծում, սակայն Կինոյի տան փոքր դահլիճում ցուցադրվում էր ֆիլմի ռեժիսորական տարբերակը: Այն ցուցադրվում էր առաջին անգամ և բացառիկ այդ ցուցադրությունը փոթորկեց բոլորի հույզերը:
 
Ֆիլմը ներկայացրեց կինոքննադատ Անետա Երզնկյանը, այնուհետև ցուցադրությունից հետո «Բուխարու սրահ»-ում կայացավ ֆիլմի սուր և բովանդակալից քննարկումը, որին ներկա էին կինոգետներ, կինոքննադատներ, լրագրողներ, բազմաթիվ հանրային մարդիկ:
 
Այն նաև հանդիպում էր ռեժիսոր Արամ Շահբազյանի, սցենարի հեղինակ Հարություն Հարությունյանի, դերակատարներից՝ երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի և ստեղծագործական խմբի անդամների հետ, որի ընթացքում փոխանակվեցին իրարամերժ կարծիքներ:
 
Կինոյի տան փոքր դահլիճը ոչ միայն լեփ-լեցուն էր, այլև զբաղված էին բոլոր հնարավոր անկյունները, որտեղ կարելի էր նստել՝ հատակից մինչև բազկաթոռների թիկնակներ:
 
Նույնն էր իրավիճակը նաև «Բուխարու սրահ»-ում:
Հագեցած օրն ավարտվեց ուշ երեկոյան:
21.02.2018