pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ՇՔԱՄՈՒՏՔ» ֆիլմի ցուցադրությունը՝ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԻՆՈ» նոր խորագրի ներքո
Երեկ, մարտի 6-ին, առաջին անգամ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր դահլիճում «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԻՆՈ» նոր խորագրի ներքո կայացավ ռեժիսոր ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՇՔԱՄՈՒՏՔ» ֆիլմի ցուցադրությունը:
 
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԻՆՈ»-ն նպատակ ունի «ուսումնասիրել» այն ֆիլմարտադրությունը, որ կայացել է Հայաստանի անկախության տարիներին, ճանաչել այն սերնդին, որն այս տարիներին փորձել է իր ասելիքը կինոլեզվով ներկայացնել հանդիսատեսին և, ի վերջո, ճանաչել այդ կինոն:
 
«Շքամուտք»-ը, որ ներկայացրեց կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը, «լուծեց» այդ խնդիրը, որովհետև ֆիլմի ցուցադրությունից հետո «Բուխարու սրահում» կայացած քննարկումը ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանի մասնակցությամբ շատ հետաքրքիր էր և շատ ակտիվ, բուռն:
 
Ներկա էին նաև ֆիլմի պրոդյուսեր Արամ Խաչատրյանը, ֆիլմի պատումներից մեկի սցենարի հեղինակ Հարություն Հարությունյանը:
 
Ուշադիր հետևեք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԻՆՈ»-ի մյուս ցուցադրությունները:
07.03.2018