pt:page_news_item, lang:arm
ՆորություններԱՌԱՋԻՆ ՏԵՍՏԸ. ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՏՊԱՎՈՐԻՉ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի կինոգործիչների միության կինոդահլիճներն ու կինոսրահներն այս օրերին զինվում են ժամանակակից կինոպրոյեկցիոն ու ձայնային համակարգերով, տեղադրվում են նոր տեխնիկական միջոցներ և այլն, որոնք առաջիկայում կծառայեն կինոցուցադրությունների նոր մշակույթի ձևավորմանը և նոր նախագծերի իրականացմանը:

Այն լավ հնարավորություն է նաև կինոարտադրողների համար՝ մինչև ֆիլմերի վերջնական թողարկումը՝ բարձր որակի ցուցադրությունների միջոցով ստուգելու ֆիլմերի արտադրական, տեխնիկական բաղադրիչները:

Ուրախ ենք, որ առաջին ՏԵՍՏԸ կինոգործիչների միության Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ ռեժիսոր, պրոդյուսեր, «Բարս Մեդիա» կինոստուդիայի փոխնախագահ ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ՝ «ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» ֆիլմով։ 

Ֆիլմի տեխնիկական անձնակազմը փակ, մասնագիտական դիտում իրականացրեց՝ քննարկելու ֆիլմի արտադրական, տեխնիկական խնդիրները: 

Հուսով ենք Կինոյի տան մեծ դահլիճն ու նոր, համակարգային փոփոխությունները օգտակար եղան կինոարտադրողների համար և նրանց զգացողություններն ու տպավորությունները նույնպես տպավորիչ էին, ինչպես մերը:
10.03.2022