pt:page_news_item, lang:arm
ՆորություններԴԵՍՊԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՊԱՏԻՆ
Հայաստանի կինոգործիչների միությունում՝ Միության և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի  հրավերով կայացավ «Գործընկերների երախտագիտության օր» ավանդական երեկոն, որի ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր այն կառույցներին և կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ինչպես Հայաստանի կինոգործիչների միության նախագծերի իրականացման, այնպես էլ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կայացման ու զարգացման գործում:

Միության և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործընկերները ծանոթացան նաև Հայաստանի կինոգործիչների միության ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական, մշակութային, զբոսաշրջային միջավայր» ներդրումային գլոբալ նախագծին, «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանին, որն այդ հանգույցի մաս է կազմում, Հայաստանի կինոգործիչների միության ենթակառուցվածքներին, անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքներին:

Երեկոյին ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար, Ն.Գ. Անդրեա Վիկտորինը, ԵՄ դեսպաններ, միջազգային կառույցների և կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչներ և այլն:

Դեսպան Վիկտորինն իր ստորագրությունը թողեց Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին:
07.02.2022